00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գագիկ Ծառուկյանին կրկին տարել են հարցաքննության. ՔԿ–ի մոտ ակցիա է

Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցները վստահ են, որ Հայաստանում այսօր շարունակվում են ճնշումները այն մարդկանց և կազմակերպությունների վրա, որոնք այս կամ այն առումով կապ ունեն Գագիկ Ծառուկյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ ՔԿ բակում նրան դիմավորեցին ծափերով և «Ծառուկյան» վանկարկումներով։
Հայտնել էինք, որ հուլիսի 21–ին Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը ավելի քան 10 ժամ տևեց, որը շարունակվեց հուլիսի 22–ին։ Ավելի քան 3 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանի պաշտպանական խումբը բացարկի միջնորդություն էր ներկայացրել քննչական ամբողջ խմբին։
© SputnikԱրման Աբովյան
Арман Абовян выступает с речью у Следственного комитета (24 июля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2026
Արման Աբովյան
Այն, ինչ այսօր կատարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, վաղը կարող է կատարվել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ, եթե նրա ասածը կամ արածը հանկարծ իշխանությունների դուրը չգա։ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգութունների քննության գլխավոր վարչության բակում հայտարարեց քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը։
«Հետևաբար, Գագիկ Ծառուկյանի ազատությունը դա ոչ միայն քաղաքական լիդերի կամ անձի խնդիրն է, դա բոլորիս խնդիրն է, և որքան շուտ մենք դա հասկանանք, այդքան ավելի շուտ կստացվի երկիրը հանել էս վիճակից»,–ասաց Աբովյանը։
Նրա խոսքով` ամեն օր պարզվում է, որ Ծառուկյանի դեմ գործը ունի միայն քաղաքական դրդապատճառ, որը իշխանություններն էլ այլևս չեն թաքցնում։
Ըստ քաղաքական մեկնաբանի` շարունակվում են ճնշումները այն մարդկանց և կազմակերպությունների վրա, որոնք այս կամ այն առումով կապ ունեն Գագիկ Ծառուկյանի հետ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս այն կարծիքին է, որ Ծառուկյանի դեմ այս քործը իր բացասական ազդեցությունն է ունենալու երկրի վարկանիշի և ներդրողների վրա։
© SputnikՏիգրան Աբրահամյան
Тигран Абрамян отвечает на вопросы журналистов у Следственного комитета (24 июля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2026
Տիգրան Աբրահամյան
«Այս ամենը թեև այս պահին տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի դեմ, բայց և՛ քաղաքական առումով, և՛ տնտեսական առումով բավականին լուրջ ազդակ է նաև ներսի ու դրսի բոլոր այն ներդրողների համար, որոնք Հայաստանում ունեն ներդրումներ, կամ պատրաստվում են որևէ փուլում անել։ Բոլորի համար ակնհայտ է, որ կարող է լինել ցանկացած իրավիճակ, երբ որ անկախ իրավիճակից, իշխանությունը եթե այդ պահին նպատակահարմար գտնի, ապա ցանկացած ներդրողի ունեցվածք կամ կարողություն կարող է պարզապես խլել կամ խոչընդոտել նրանց գործունեությունը»,–ասաց Աբրահամյանը։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ կարծում է, որ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարի, որտեղ իշխող ուժը նպատակ ունի ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր քաղաքական գործիչներին և հասարակ քաղաքացիներին պահել վախի մեջ։
«Եկել է Նիկոլի ժամանակաշրջանը, Նիկոլի ժամանակահատվածը, ինքը արդեն որոշումներ է դակել՝ ով պիտի գնա կալանքի, ո՞վ պիտի նստի, ո՞ր ժամին պիտի նստի, ո՞ր օրը պիտի նստի, այսինքն՝ Հայաստանում իրավապահ համակարգը չի գործում, Հայաստանը այլևս իրավական պետություն չի»,- հայտարարեց Դանիելյանը։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Միայն «Արարատցեմենտ» գործարանն է աշխատում։
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Լրահոս
0