https://arm.sputniknews.ru/20260722/tsarukjani-harcaqnnutjunn-avartvec-bacarki-mijnvordutjun-e-nerkajacvel-qnnchakan-khmbin-104917178.html
Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. բացարկի միջնորդություն է ներկայացվել քննչական խմբին
Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. բացարկի միջնորդություն է ներկայացվել քննչական խմբին
Sputnik Արմենիա
Փաստաբան Էմին Խաչատրյանը վստահ է, որ ներկայացված միջնորդությունը բավականին արագ կքննվի ու կմերժվի։ 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T13:44+0400
2026-07-22T13:44+0400
2026-07-22T13:48+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
երեմ սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104858816_0:83:1600:983_1920x0_80_0_0_389aa5ec9b543c285ed0c3a4a55ecd6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց, ԲՀԿ առաջնորդը դուրս եկավ ՀՀ քննչականի կոմիտեից։ Հարցաքննությունն այսօր տևեց 3 ժամ։ Փաստաբան Էմին Խաչատրյանը ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ պաշտպանական խումբը բացարկի միջնորդություն է ներկայացրել քննչական ամբողջ խմբին։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փաստաբան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, նրան այսօր ՔԿ հարցաքննության են հրավիրել վկայի կարգավիճակով։Նա հավելեց՝ թեպետ այն, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի դեմ, իրավական գործընթաց չէ, այնուամենայնիվ, իրենք պետք է իրավական դաշտում պայքարեն։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Միայն «Արարատցեմենտ» գործարանն է աշխատում։Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104858816_90:0:1511:1066_1920x0_80_0_0_ae435680973490e0f4cb354e5e1eaeb2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ ծառուկյան, երեմ սարգսյան
հայաստան, գագիկ ծառուկյան, երեմ սարգսյան
Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. բացարկի միջնորդություն է ներկայացվել քննչական խմբին
13:44 22.07.2026 (Թարմացված է: 13:48 22.07.2026) Փաստաբան Էմին Խաչատրյանը վստահ է, որ ներկայացված միջնորդությունը բավականին արագ կքննվի ու կմերժվի։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց, ԲՀԿ առաջնորդը դուրս եկավ ՀՀ քննչականի կոմիտեից։ Հարցաքննությունն այսօր տևեց 3 ժամ։
Փաստաբան Էմին Խաչատրյանը ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ պաշտպանական խումբը բացարկի միջնորդություն է ներկայացրել քննչական ամբողջ խմբին։
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ փաստաբան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, նրան այսօր ՔԿ հարցաքննության են հրավիրել վկայի կարգավիճակով։
«Այս ամբողջ քննության ընթացքում ապօրինությունները տեսնելուց հետո միամտություն կլինի այստեղ արդարություն փնտրելը, հետևաբար առնվազն մենք այս փուլում պետք է արձանագրենք թե՛ տեղի ունեցած ապօրինությունները, թե՛ այն հանգամանքը, որ հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով պարոն Ծառուկյանին զրկում են արդյունավետ պաշտպանության իր իրավունքից, որն ամրագրված է Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ»,- ասաց Էմին Խաչատրյանը։
Նա հավելեց՝ թեպետ այն, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի դեմ, իրավական գործընթաց չէ, այնուամենայնիվ, իրենք պետք է իրավական դաշտում պայքարեն։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Միայն «Արարատցեմենտ» գործարանն է աշխատում։
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը»
հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։