Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատում արդեն մի քանի օր է` գույքագրում է արվում. Տոնոյան
16:58 20.07.2026 (Թարմացված է: 17:01 20.07.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Ալկոհոլային խմիչքի այս գործարանի սարքավորումներում սպիրտը դեռևս մնում է խաղավակների մեջ։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատում մի քանի օր է` գույքագրում է իրականացվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նշենք, որ հուլիսի 6-ի վաղ առավոտից իրավապահները ներխուժել էին Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ, այդ թվում` Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատ։ Այդ օրվանից ի վեր ահազանգվում է, որ կոմբինատի սարքավորումների խողովակներում մեծ քանակությամբ սպիրտ կա, դրանք չեն դատարկվել, ու դա կարող է շատ մեծ անվտանգային խնդիր առաջացնել։ Արդեն մի քանի օր է, ինչ կոմբինատի կապարակնիքները հանվել են, բայց այն դեռևս չի աշխատում։
«Արդեն մի քանի է օր է` այդ գույքագրումն արվում է, ու դեռ այս պահին էլ շարունակվում է։ Ստուգվում է, թե ինչ պաշարներ կան»,– ասաց Տոնոյանը։
Նա ընդգծեց, որ չգիտի, թե ինչի համար է այդ գույքագրումն իրականացվում։
Հարցին` արդյոք կոմբինատի սարքավորումների խողովակներից սպիրտը դատարկելու հնարավորություն եղել է, Տոնոյանը նշեց` նման թույլտվություն չի տրվել որևէ մեկին, տեխնիկական որևէ գործընթաց չի իրականացվել։
Հարցին` արդյոք կոմբինատի սարքավորումների խողովակներից սպիրտը դատարկելու հնարավորություն եղել է, Տոնոյանը նշեց` նման թույլտվություն չի տրվել որևէ մեկին, տեխնիկական որևէ գործընթաց չի իրականացվել։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ից ի վեր դռները կապարակնքված են Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր այն ընկերություններում, որտեղ քննչական գործողություններ են կատարվել։ Այս պահի դրությամբ միայն «Արարատցեմենտ» գործարանն է վերսկսել աշխատանքը։ Բոլորը ձեռնարկությունների աշխատակիցներն արդեն մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել և ՔԿ–ից պահանջել, որպեսզի թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Սկսել է աշխատել միայն «Արարատցեմենտ» գործարանը։ Արդեն մի քանի օր է` բոլոր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անում և ՔԿ–ից պահանջում, որ թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: