https://arm.sputniknews.ru/20260711/spvorti-ashkharhy-petq-che-qaghaqakanacnel-olimpavani-ashkhatakicnern-akcia-en-anum-104495732.html
Սպորտի աշխարհը պետք չէ քաղաքականացնել. «Օլիմպավանի» աշխատակիցներն ակցիա են անում
Սպորտի աշխարհը պետք չէ քաղաքականացնել. «Օլիմպավանի» աշխատակիցներն ակցիա են անում
Sputnik Արմենիա
Մարզիչների խոսքով` իրենք պատրաստվում էին ԵՄ և աշխարհի առաջնությունների, իսկ հիմա զրկված են մարզվելու հնարավորությունից։ 11.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-11T14:14+0400
2026-07-11T14:14+0400
2026-07-11T14:18+0400
օլիմպավան
բողոքի ակցիա
գագիկ ծառուկյան
մարզասրահ
կալանք
բասկետբոլիստ
բասկետբոլ
մարզիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104455317_0:150:1600:1050_1920x0_80_0_0_47a43ba80ed60b54ee90455aaed5ddbc.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մարզաբազայի՝ «Օլիմպավանի» դիմաց են հավաքվել աշխատակիցներն ու մարզիկները, որոնք իրենց աջակցությունն են հայտնում Ծառուկյանին և պահանջում վերսկսել համալիրի աշխատանքները։«Հիմա պատերի տակ նստած այդ երեխաները բասկետբոլի սաներ են, որոնք ցանկանում են, որ օր առաջ բացվի կենտրոնը, և իրենք սկսեն իրենց մարզումները։ Բացի այդ, միջազգային մրցումներ են անցկացվում, և Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականի տղաները հենց Օլիմպավանի սպորտբազայում էին բնակվում, քանի որ այն համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Առավոտյան շուտ եկել ու տղաներին ասել են, որ ընդամենը 5 րոպե ժամանակ ունեն տարածքն ազատելու համար, ինչը շատ սխալ մոտեցում է։ Չմոռանանք, որ նրանք մարզիկներ են, և կարևոր է նաև բարոյահոգեբանական մթնոլորտը։ Նրանք առաջին երկու հանդիպումը շատ լավ անցկացրին, սակայն երրորդ խաղը, որտեղ մրցակիցն ավելի թույլ էր, շատ վատ խաղացին. կարծում եմ՝ հենց այս դեպքն էր պատճառը»,– ասաց բասկետբոլի մարզիչներից Թովմաս Օրդանյանը։«Օլիմպավանի» տնօրեն Իշխան Սեդրակյանն էլ շեշտեց, որ այսօր առաջնային խնդիրն այն է, որ իրենց հետ գործակցող սպորտային ակումբներին հնարավորություն տան մարզվելու, քանի որ նրանք Եվրոպայի և աշխարհի առաջնությունների են պատրաստվում։«Սպորտի աշխարհը պետք չէ քաղաքականացնել, մենք ընդամենն ուզում ենք, որ թույլ տան աշխատել, երեխաները մարզվեն, ու մարդիկ առողջ ապրելակերպը շարունակեն։ Երեխաներն ու մարզիկները որևէ կապ չունեն այս խնդիրների հետ, որ հիմա պատժվում են։ Կապարակնքելու ժամանակ որևէ հստակ պատճառ չեն ներկայացրել ու չեն ասել՝ երբ կբացվի, միայն ասացին, որ ժամանակավորապես է փակվում և կտեղեկացնեն բացվելու մասին»,– նշեց Սեդրակյանը։MMA մարզիչ Էրիկ Օհանյանն էլ նշեց, որ 2017 թվականից աշխատում է «Օլիմպավանում» և բավականին լավ արդյունքներ են գրանցել։ Նրա խոսքով` առջևում սպասվում են MMA մարտարվեստի աշխարհի առաջնության մրցումները, և հիմա իրենք լուրջ խնդրի առաջ են կանգնած։Նշենք, որ այսօր միաժամանակ բողոքի ակցիա են իրականացնում նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող «Եուրոմոթորս» ընկերության և «Մուլտի Վելնես» համալիրի աշխատակիցներն ու հաճախորդները։Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Պատանի բասկետբոլիստները շվարած են մնացել. «Օլիմպավանը» փակվելուց հետո նրանք զրկվել են մարզվելու ու մրցաշարերին հավուր պատշաճի ներկայանալու հնարավորությունից
Sputnik Արմենիա
Պատանի բասկետբոլիստները շվարած են մնացել. «Օլիմպավանը» փակվելուց հետո նրանք զրկվել են մարզվելու ու մրցաշարերին հավուր պատշաճի ներկայանալու հնարավորությունից
2026-07-11T14:14+0400
true
PT0M47S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104455317_0:0:1600:1200_1920x0_80_0_0_70e3b37b1b37a6dd8dea1d6d66e546d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օլիմպավան, բողոքի ակցիա, գագիկ ծառուկյան, մարզասրահ, կալանք, բասկետբոլիստ, բասկետբոլ, մարզիչ, видео
օլիմպավան, բողոքի ակցիա, գագիկ ծառուկյան, մարզասրահ, կալանք, բասկետբոլիստ, բասկետբոլ, մարզիչ, видео
Սպորտի աշխարհը պետք չէ քաղաքականացնել. «Օլիմպավանի» աշխատակիցներն ակցիա են անում
14:14 11.07.2026 (Թարմացված է: 14:18 11.07.2026) Մարզիչների խոսքով` իրենք պատրաստվում էին ԵՄ և աշխարհի առաջնությունների, իսկ հիմա զրկված են մարզվելու հնարավորությունից։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մարզաբազայի՝ «Օլիմպավանի» դիմաց են հավաքվել աշխատակիցներն ու մարզիկները, որոնք իրենց աջակցությունն են հայտնում Ծառուկյանին և պահանջում վերսկսել համալիրի աշխատանքները։
«Հիմա պատերի տակ նստած այդ երեխաները բասկետբոլի սաներ են, որոնք ցանկանում են, որ օր առաջ բացվի կենտրոնը, և իրենք սկսեն իրենց մարզումները։ Բացի այդ, միջազգային մրցումներ են անցկացվում, և Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականի տղաները հենց Օլիմպավանի սպորտբազայում էին բնակվում, քանի որ այն համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Առավոտյան շուտ եկել ու տղաներին ասել են, որ ընդամենը 5 րոպե ժամանակ ունեն տարածքն ազատելու համար, ինչը շատ սխալ մոտեցում է։ Չմոռանանք, որ նրանք մարզիկներ են, և կարևոր է նաև բարոյահոգեբանական մթնոլորտը։ Նրանք առաջին երկու հանդիպումը շատ լավ անցկացրին, սակայն երրորդ խաղը, որտեղ մրցակիցն ավելի թույլ էր, շատ վատ խաղացին. կարծում եմ՝ հենց այս դեպքն էր պատճառը»,– ասաց բասկետբոլի մարզիչներից Թովմաս Օրդանյանը։
«Օլիմպավանի» տնօրեն Իշխան Սեդրակյանն էլ շեշտեց, որ այսօր առաջնային խնդիրն այն է, որ իրենց հետ գործակցող սպորտային ակումբներին հնարավորություն տան մարզվելու, քանի որ նրանք Եվրոպայի և աշխարհի առաջնությունների են պատրաստվում։
«Սպորտի աշխարհը պետք չէ քաղաքականացնել, մենք ընդամենն ուզում ենք, որ թույլ տան աշխատել, երեխաները մարզվեն, ու մարդիկ առողջ ապրելակերպը շարունակեն։ Երեխաներն ու մարզիկները որևէ կապ չունեն այս խնդիրների հետ, որ հիմա պատժվում են։ Կապարակնքելու ժամանակ որևէ հստակ պատճառ չեն ներկայացրել ու չեն ասել՝ երբ կբացվի, միայն ասացին, որ ժամանակավորապես է փակվում և կտեղեկացնեն բացվելու մասին»,– նշեց Սեդրակյանը։
MMA մարզիչ Էրիկ Օհանյանն էլ նշեց, որ 2017 թվականից աշխատում է «Օլիմպավանում» և բավականին լավ արդյունքներ են գրանցել։ Նրա խոսքով` առջևում սպասվում են MMA մարտարվեստի աշխարհի առաջնության մրցումները, և հիմա իրենք լուրջ խնդրի առաջ են կանգնած։
«Երկուշաբթի օրը պատրաստվում եմ մարզվողների հետ գալ ու ներս մտնել։ Այդ երեխաներն ի՞նչ մեղք ունեն, որ չեն կարողանում պատրաստվել։ Հիմա «Օլիմպավանի» լողավազանները լցված են, գույքը միացված է, պատուհանները՝ փակ։ Հիմա, որ այդ ամենը փչանա, ի՞նչ ենք անելու։ Իրենց համար մարզական աշխատանքը ոչ մի բան է, փաստացի մեզ զրկել են ամեն ինչից, քանի որ այդքան մարզիչ ու աշխատակից հիմա չեն կարողանում իրենց աշխատանքը կատարել, իսկ ամեն մարդ իր հոգսն ունի։ Մենք ուզում ենք, որ թույլ տան մարզվել. օգոստոսին աշխարհի առաջնությունն է, գնալու եմ եռագույնը բարձրացնեմ ու ասեմ՝ «Օլիմպավանը» փակ էր ու չկարողացա՞նք մարզվել։ Ամսի 26-ին մրցումներ ենք կազմակերպել, 107 երեխա է գալու, ու ի՞նչ՝ գան– տեսնեն փա՞կ է»,– ասաց Օհանյանը։
Նշենք, որ այսօր միաժամանակ բողոքի ակցիա են իրականացնում նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող
«Եուրոմոթորս» ընկերության և
«Մուլտի Վելնես» համալիրի աշխատակիցներն ու հաճախորդները։
Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները
ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին
ձերբակալեցին, ապա
կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: