00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
8 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:01
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վտանգավոր վիճակ է ներսում. «Մուլտի Վելնեսի» մոտ բողոքի ակցիա է

Բաժանորդագրվել
Տնօրենի խոսքով` ակումբում տեխնիկան աշխատում է և վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծվել։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. «Մուլտի Վելնես» համալիրի դիմաց աշխատակիցներն ու մարզվողները բողոքի ակցիա են իրականացնում` ի աջակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։ Հավաքվածները հայտարարում են, որ պետությունը խախտում է աշխատողների և մարզվողների իրավունքները։
«Մարդիկ հարկադիր պարապուրդի են մատնվել։ Մեր սեփականատեր Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում, իսկ պետությունը հարկադրաբար մարդկանց զրկում է աշխատանքից։ Մեր աշխատանքային թիմում կային նաև Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ, որոնց մեծամասնությունը վարձով է ապրում. հիմա նրանք օրվա հացի խնդիր ունեն։ Մարդիկ կան, որ ունեն վարկեր, սակայն ոչ մեկը դրա մասին չի մտածում»,– ասաց աշխատակիցը։
«Մուլտի Վելնես» համալիրի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը հավելեց, որ օրեցօր խնդիրները կուտակվում են։ Նրա խոսքով` ներսում սարքավորումները միացված են և մնացել են հսկողությունից դուրս։
«Միջնորդություն եմ ներկայացրել քննչական մարմնին և սպասում եմ պատասխանի, քանի որ հրատապ լուծում է հարկավոր։ Այս պահին բոլոր մուտքերը կապարակնքված են, ես կամ որևէ այլ աշխատակից դեռ չենք հարցաքննվել։ Մեզ մոտ համալիր ստուգումը սկսել էին, և ամեն ինչ նորմալ գնում էր։ Մեզանից ինչ փաստաթղթեր ուզել են, ամբողջը ներկայացրել ենք։ Տարել են համակարգիչներ, սերվերներ, նաև իմ անձնական հեռախոսը։ Գույքը տանելուց 2 օր անց հայտարարում են, թե հարկեր է թաքցվել, սակայն այդքան օրում նրանք չէին կարող ստուգել»,– նշեց Փիրոյանը։
Տնօրենի խոսքով` իրենք 150 աշխատակից ունեն և 4000 հաճախախորդ։ Իրենք իրավապահներին առաջարկում են պատճենել առգրավված սերվերների տվյալները և վերադարձնել , որ իրենք շարունակեն աշխատել։ Հավաքվածները շեշտեցին, որ քաղաքական գործընթացների արդյունքում չպետք է տուժեն շարքային քաղաքացիները, նրանք նաև նշեցին, որ չեն հավատում Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներին։
Ընկերության վաճառքի բաժնի ղեկավարն էլ իշխանություններին հիշեցրեց, որ «Մուլտի Վելնես»-ում մարդիկ միայն չեն մարզվում, այն նաև մարզաառողջարարական կենտրոն է։
«Մեր հաճախորդների կեսից ավելին առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են։ Ունենք աուտիզմով և մի շարք ֆիզիկական խնդիրներով երեխաներ, որոնց համար օդ ու ջրի նման անհրաժեշտ է այս ակումբը։ Մենք չգիտենք` ինչ պատասխանենք հաճախորդներին ու այդ երեխաների ծնողներին»,– նշեց նա։
Աշխատակիցները շեշտեցին` իրենք այստեղ չեն հավաքվել խնդրանքով, այլ եկել են պահանջով, քանի որ 150–ից ավելի աշխատակիցներ արդեն 6 օր է՝ գործազուրկ են։ Նրանք պահանջում են բացել «Մուլտի Վելնես»–ն ու իրենց աշխատանքի հնարավորություն տալ։
Մարզվողներն էլ հայտարարեցին, որ քաղաքական գործընթացները չպետք է խախտեն իրենց իրավունքները։
«2017 թվականից մարզվում եմ։ Հիմա ստուգում են, լավ են անում, բայց ինչո՞ւ եք փակել ու զրկում մեզ մարզվելուց։ Շաբաթը 2-3 անգամ մարզվում եմ, հիմա ինչո՞ւ եմ զրկված այդ իրավունքից։ Մեր մարզվելն ինչո՞վ է խանգարում իրենց ստուգումներին։ Դա նույնն է, որ բժշկական կենտրոնում, որտեղ մարդիկ բուժվում են, ստուգումների պատճառով հիվանդանոցը փակեն. հիմա նույն բանն է»,– ասաց մարզվողներից մեկը։
Նշենք, որ այսօր միաժամանակ բողոքի ակցիա են իրականացնում նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող «Եուրոմոթորս» ընկերության և «Օլիմպավան» ուսումնամարզական համալիրի աշխատակիցներն ու հաճախորդները։
Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Լրահոս
0