https://arm.sputniknews.ru/20260711/gagik-tsarukjani-93amja-mvor-arvoghjakan-vitshaky-ktruk-vatacel-e-hraparak-104492393.html
Գագիկ Ծառուկյանի 93–ամյա մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ»
Գագիկ Ծառուկյանի 93–ամյա մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Կայքի տեղեկություններով` պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: 11.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-11T12:43+0400
2026-07-11T12:43+0400
2026-07-11T12:48+0400
գագիկ ծառուկյան
մայր
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/12/65995870_0:40:1600:940_1920x0_80_0_0_85b5a93842569ce6409a173d0884ab85.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Կտրուկ վատացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերը` հղում անելով իր աղբյուներին։Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն դատարանի՝ Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու որոշման հրապարակումից րոպեներ անց տեսանյութ տարածեց, որում երևում է, թե ինչպես են սև համազգեստով, դիմակավորված մի խումբ անձինք գետնին պառկեցնում ԲՀԿ առաջնորդին և ձեռնաշղթաներ հագցնում։Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/12/65995870_68:0:1492:1068_1920x0_80_0_0_6855f99b41f41cacdac8173cee763453.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, մայր, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), կալանք
գագիկ ծառուկյան, մայր, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), կալանք
Գագիկ Ծառուկյանի 93–ամյա մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ»
12:43 11.07.2026 (Թարմացված է: 12:48 11.07.2026) Կայքի տեղեկություններով` պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Կտրուկ վատացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերը` հղում անելով իր աղբյուներին։
Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն դատարանի՝ Ծառուկյանին
2 ամսով կալանավորելու որոշման հրապարակումից րոպեներ անց
տեսանյութ տարածեց, որում երևում է, թե ինչպես են սև համազգեստով, դիմակավորված մի խումբ անձինք գետնին պառկեցնում ԲՀԿ առաջնորդին և ձեռնաշղթաներ հագցնում։
«Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու լուսանկարները»,– գրել է օրաթերթը։
Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները
ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին
ձերբակալեցին, ապա
կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: