00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պաշտպանը հարցեր ունի․ ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Գագիկ Ծառուկյանի հետ

© SputnikԳագիկ Ծառուկյանը քննչականի մոտ
Գագիկ Ծառուկյանը քննչականի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2026
Բաժանորդագրվել
Պաշտպանի մանդատի շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ոչ միայն ուսումնասիրվել են ԶԼՄ-ների հրապարակումները, այլև բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել ՄԻՊ աշխատակազմ, որոնք վերաբերել են Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող այլ տարածքներում իրականացված խուզարկություններին, փաստաբանների մուտքի խոչընդոտմանը, Ծառուկյանի հանդեպ անհամաչափ ֆիզիկական ուժի գործադրմանը և այլն։
«Նկատի ունենալով այն, որ տարածված տեսանյութը հարցեր է առաջացնում ձեռնաշղթայի և ֆիզիկական ուժի կիրառման՝ իրավական չափանիշները պահպանված լինելու տեսանկյունից՝ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է ուսումնասիրություն հարցի առնչությամբ»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Նշվում է, որ ՄԻՊ-ը դիմել է իրավասու պետական մարմիններին՝ ֆիզիկական ուժի և ձեռնաշղթայի կիրառման անհրաժեշտության, հիմքերի և այլ հանգամանքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու վերաբերյալ։
Միաժամանակ, պաշտպանն ընդգծում է, որ Հայաստանում ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ։
Ուսումնասիրության և քրեակատարողական հիմնարկ իրականացված այցի մյուս արդյունքներն էլ ՄԻՊ աշխատակազմում ամփոփվում են, պաշտպանի մանդատի շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։
Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին, իսկ հաջորդ օրը կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս 2 անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ (որոնցից մեկը չի արթնացել` սատկել է) և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:
Լրահոս
0