https://arm.sputniknews.ru/20260706/pashinjani-qaghaqakan-hrahangn-e-miasnutjan-tevery-tsarukjani-shurj-katarvvoghi-masin-104286491.html
Փաշինյանի քաղաքական հրահանգն է. «Միասնության թևերը»` Ծառուկյանի շուրջ կատարվողի մասին
Փաշինյանի քաղաքական հրահանգն է. «Միասնության թևերը»` Ծառուկյանի շուրջ կատարվողի մասին
Sputnik Արմենիա
Կուսակցությունից համոզմունք են հայտնել, որ հարցը շատ ավելի խորքային է․ երկրի իրավական համակարգում փաստացի չի գործում հակակշիռների համակարգը։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T22:55+0400
2026-07-06T22:55+0400
2026-07-06T23:08+0400
«միասնության թևեր» նախաձեռնություն
գագիկ ծառուկյան
ձերբակալություն
խուզարկություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94417752_0:90:1600:990_1920x0_80_0_0_148f09918212106e01baf1ef10cc7bd4.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարված է ոչ միայն կոնկրետ անձի կամ քաղաքական ուժի, այլ ՀՀ սահմանադրական կարգին, իրավական պետության հիմքերին և քաղաքացու ազատությանը։ Այդ մասին ասված է «Միասնության թևեր» կուսակցության այսօր տարածած հայտարարության մեջ։Առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ՔԿ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։Կուսակցությունը դատապարտել է քաղաքական նպատակներով իրավապահ համակարգի օգտագործման այս վտանգավոր գործելաոճը և համոզմունք հայտնել, որ հիմքում կառավարության ղեկավարի քաղաքական հրահանգն է։ Այս պայմաններում, ըստ «Միասնության թևեր» կուսակցության` մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները ևս դադարում են գործել, որպեսզի հանկարծ չստացվի, թե քաղաքական ղեկավարի հրահանգը ոչ պատշաճ է կատարվում։ Սրա վառ օրինակն են փաստաբանական աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ այսօրվա հայտարարությունները։«Այսքանով հանդերձ, հարցը Գագիկ Ծառուկյանի անձը չէ։ Հարցը շատ ավելի խորքային է․ երկրի իրավական համակարգում փաստացի չի գործում հակակշիռների համակարգը։ Այս ամենը սկզբունքորեն հակադրվում է ժողովրդավարության և իրավունքի գերակայության պահանջներին»,– ընդգծել են կուսակցությունից:Ավելի վաղ 8 քաղաքական ուժ էին դատապարտել Ծառուկյանի դեմ բռնաճնշումները` աջակցություն հայտնելով նրան։ Դատապարտող հայտարարություն էր տարածել նաև «Հայաստան» դաշինքը։Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն այսօր ավելի քան 12 ժամ տևած խուզարկություններից հետո նա և ևս մեկ անձ ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։Նա և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94417752_179:0:1600:1066_1920x0_80_0_0_d565572700a8c8b7c80e668afc0241fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«միասնության թևեր» նախաձեռնություն, գագիկ ծառուկյան, ձերբակալություն, խուզարկություն, նիկոլ փաշինյան
«միասնության թևեր» նախաձեռնություն, գագիկ ծառուկյան, ձերբակալություն, խուզարկություն, նիկոլ փաշինյան
Փաշինյանի քաղաքական հրահանգն է. «Միասնության թևերը»` Ծառուկյանի շուրջ կատարվողի մասին
22:55 06.07.2026 (Թարմացված է: 23:08 06.07.2026) Կուսակցությունից համոզմունք են հայտնել, որ հարցը շատ ավելի խորքային է․ երկրի իրավական համակարգում փաստացի չի գործում հակակշիռների համակարգը։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարված է ոչ միայն կոնկրետ անձի կամ քաղաքական ուժի, այլ ՀՀ սահմանադրական կարգին, իրավական պետության հիմքերին և քաղաքացու ազատությանը։ Այդ մասին
ասված է «Միասնության թևեր» կուսակցության այսօր տարածած հայտարարության մեջ։
Առավոտյան
տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ՔԿ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։
Կուսակցությունը դատապարտել է քաղաքական նպատակներով իրավապահ համակարգի օգտագործման այս վտանգավոր գործելաոճը և համոզմունք հայտնել, որ հիմքում կառավարության ղեկավարի քաղաքական հրահանգն է։
«Ակնհայտ է, որ այսօրվա գործողությունների «հիմքերը» իշխանությունը պատրաստ ուներ մեկ, չորս կամ ութ ամիս առաջ, սակայն իր քաղաքական հաշվարկներից և պահի նպատակահարմարությունից ելնելով՝ դրանք գործադրում է հենց հիմա՝ այդ նպատակով օգտագործելով իրավապահ մարմինները»,– ասված է հայտարարության մեջ։
Այս պայմաններում, ըստ «Միասնության թևեր» կուսակցության` մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները ևս դադարում են գործել, որպեսզի հանկարծ չստացվի, թե քաղաքական ղեկավարի հրահանգը ոչ պատշաճ է կատարվում։ Սրա վառ օրինակն են փաստաբանական աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ այսօրվա հայտարարությունները։
«Այսքանով հանդերձ, հարցը Գագիկ Ծառուկյանի անձը չէ։ Հարցը շատ ավելի խորքային է․ երկրի իրավական համակարգում փաստացի չի գործում հակակշիռների համակարգը։ Այս ամենը սկզբունքորեն հակադրվում է ժողովրդավարության և իրավունքի գերակայության պահանջներին»,– ընդգծել են կուսակցությունից:
Ավելի վաղ 8 քաղաքական ուժ էին
դատապարտել Ծառուկյանի դեմ բռնաճնշումները` աջակցություն հայտնելով նրան։ Դատապարտող
հայտարարություն էր տարածել նաև «Հայաստան» դաշինքը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն այսօր ավելի քան 12 ժամ տևած խուզարկություններից հետո նա և ևս մեկ անձ
ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Նա և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։