00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բացահայտ քաղաքական հաշվեհարդար. «Հայաստան» դաշինքը դատապարտել է Ծառուկյանի ձերբակալումը

© SputnikԽուզարկություններ Գագիկ Ծառուկյանի տանը
Խուզարկություններ Գագիկ Ծառուկյանի տանը - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2026
Խուզարկություններ Գագիկ Ծառուկյանի տանը
Բաժանորդագրվել
«Հայաստան» դաշինքը հրավիրել է միջազգային բոլոր դերակատարների ուշադրությունը Հայաստանում հետընտրական զարգացումներին և կոչ արել` հստակ գնահատականներով կանխել Հայաստանում ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ուժային կառույցները քաղաքական մահակի վերածելու և ընդդիմախոսներին ճնշելու գործող վարչախմբի գործելաոճը դուրս է իրավական որևէ տրամաբանությունից և արտացոլում է իշխող վարչախմբի վախերը։ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել` հայտնելով իր աջակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և դատապարտելով իշխանությունների գործողությունները։
Առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ՔԿ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։
««Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում այսօր իրականացված գործողությունները»,– ասված է հայտարարության մեջ։
Դաշինքից ընդգծում են` սեփականության իրավունքի ոտնահարումն ու տնտեսական տեռորը ուղղակի հարված են երկրի ներդրումային միջավայրին և տնտեսական անվտանգությանը։
«Ակնհայտ է, որ այսպիսի գործողություններով իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը և հակապետական նպատակների իրագործման ճանապարհին վերացնել հնարավոր դիմադրության բոլոր օջախները։ Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց»,– ընդգծված է հայտարարության մեջ։
«Հայաստան» դաշինքը հրավիրել է միջազգային բոլոր դերակատարների ուշադրությունը Հայաստանում հետընտրական զարգացումներին և կոչ արել` հստակ գնահատականներով կանխել Հայաստանում ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։
Ավելի վաղ 8 քաղաքական ուժ էին դատապարտել Ծառուկյանի դեմ բռնաճնշումները` աջակցություն հայտնելով նրան։

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն այսօր ավելի քան 12 ժամ տևած խուզարկություններից հետո նա և ևս մեկ անձ ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Նա և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։
Լրահոս
0