https://arm.sputniknews.ru/20251007/datarany-kalanavvorec-anhet-kvorats-zintsarajvogh-sargis-ghukasjani-hvoreghbvory-94311096.html
Դատարանը կալանավորեց անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբորը
Դատարանը կալանավորեց անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբորը
Sputnik Արմենիա
Փաստաբան Տաթև Սողոյանն ասել է, որ Արսեն Ղուկասյանը մի շարք խրոնիկ հիվանդություններ ունի, նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ։ 07.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-07T08:02+0400
2025-10-07T08:02+0400
2025-10-08T12:39+0400
հայաստան
անհետ կորած
դատարան
արսեն ղուկասյան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/06/94310903_0:300:1600:1200_1920x0_80_0_0_1fac3a8c6a564ff2c61b4365b6159050.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը` Արսեն Ղուկասյանը, կալանավորվեց 1 ամսով։ Հայտնում է փաստաբան Տաթև Սողոյանը։Գործը քննվում էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ:Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալել են անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսին` Ապիջան Սարգսյանին և Արսեն Ղուկասյանին, հետո հայտնի դարձավ, որ Ապիջան Սարգսյանին ազատ են արձակել, իսկ Արսեն Ղուկասյանին` ոչ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։Փաստաբան Տաթև Սողոյանն ասել էր, որ ոչ մի տեսանյութով չի հաստատվել, որ Արսեն Ղուկասյանը ռազմական ոստիկանության կամ ՀՀ պաշտպանության նախարարության որևէ ծառայողի է հարվածել կամ շշեր նետել նրա ուղղությամբ։Նա նաև հայտնել է, որ Արսեն Ղուկասյանը մի շարք խրոնիկ հիվանդություններ ունի, նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ։Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ հանդիպում էին պահանջում ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Ծնողներին խոստացել էին հանդիպումը կազմակերպել սեպտեմբերի 29–ին, սակայն ժամ չէին ասել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները երկուշաբթի ժամը 12–ին ՊՆ շենքի դիմաց էին։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը միաժամանակ հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր` ՊՆ–ի մոտ սեպտեմբերի 29–ին ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից։Հիշեցնենք նաև` 2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման, հայտնեց, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/06/94310903_0:0:1600:1200_1920x0_80_0_0_97cffed89eb4a025f88c53886a03c9e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անհետ կորած, դատարան, արսեն ղուկասյան, կալանք
հայաստան, անհետ կորած, դատարան, արսեն ղուկասյան, կալանք
Դատարանը կալանավորեց անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբորը
08:02 07.10.2025 (Թարմացված է: 12:39 08.10.2025) Փաստաբան Տաթև Սողոյանն ասել է, որ Արսեն Ղուկասյանը մի շարք խրոնիկ հիվանդություններ ունի, նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը` Արսեն Ղուկասյանը, կալանավորվեց 1 ամսով։ Հայտնում է փաստաբան
Տաթև Սողոյանը։
Գործը քննվում էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ձերբակալել են անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսին` Ապիջան Սարգսյանին և Արսեն Ղուկասյանին, հետո հայտնի դարձավ, որ Ապիջան Սարգսյանին ազատ են արձակել, իսկ Արսեն Ղուկասյանին` ոչ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։
Փաստաբան Տաթև Սողոյանն
ասել էր, որ ոչ մի տեսանյութով չի հաստատվել, որ Արսեն Ղուկասյանը ռազմական ոստիկանության կամ ՀՀ պաշտպանության նախարարության որևէ ծառայողի է հարվածել կամ շշեր նետել նրա ուղղությամբ։
Նա նաև հայտնել է, որ Արսեն Ղուկասյանը
մի շարք խրոնիկ հիվանդություններ ունի, նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ։
Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ հանդիպում էին
պահանջում ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Ծնողներին խոստացել էին հանդիպումը կազմակերպել սեպտեմբերի 29–ին, սակայն ժամ չէին ասել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները
երկուշաբթի ժամը 12–ին ՊՆ շենքի դիմաց էին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը միաժամանակ հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր` ՊՆ–ի մոտ սեպտեմբերի 29–ին ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից։
Հիշեցնենք նաև` 2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման,
հայտնեց, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած։