https://arm.sputniknews.ru/20250929/im-hamar-karevvory-erekhus-tshakatagirn-a-anhet-kvoratsneri-tsnvoghnery-der-pn-i-mvot-en-94034183.html
«Իմ համար կարևորը երեխուս ճակատագիրն ա»․ անհետ կորածների հարազատները դեռ ՊՆ-ի մոտ են
«Իմ համար կարևորը երեխուս ճակատագիրն ա»․ անհետ կորածների հարազատները դեռ ՊՆ-ի մոտ են
Sputnik Արմենիա
Ծնողները պնդում են՝ այնքան ժամանակ են մնալու ՊՆ-ի մոտ, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել։ 29.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-29T15:06+0400
2025-09-29T15:06+0400
2025-09-29T17:17+0400
հայաստան
անհետ կորած
հհ պաշտպանության նախարարություն (պն)
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94034018_0:0:1281:721_1920x0_80_0_0_d117c411712ec3539154d6a97a277a1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են մնալ պաշտպանության նախարարության վարչական համալիրի դարպասների մոտ՝ սպասելով, որ իրենց խոստացված հանդիպումը կայանալու է։Սեպտեմբերի 27-ին ՊՆ-ի մոտ հավաքված ծնողները պահանջել էին հանդիպել ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Խոստացել էին, թե հանդիպումը երկուշաբթի կկազմակերպվի։ Այսօր, սակայն, պարզ դարձավ, որ ծնողներին պատրաստ է ընդունել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ընդ որում` 3 ծնողի, այլ ոչ 30, ինչպես ակնկալվում էր։Անհետ կորածների հարազատներն արդեն շուրջ 2 ժամ է՝ փակ են պահում անցագրայինի դուռը՝ նշելով, որ Արման Սարգսյանի հետ խոսելու ոչինչ չունեն, իսկ դուռը շարունակելու են այնքան ժամանակ փակ պահել, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել։Ի դեպ, քիչ առաջ նրա ինքնազգացողությունն էր վատացել, շտապօգնության ծառայություն էր կանչվել։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին։2022թ․ ապրիլի 13-ին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած են համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին ՀՀ քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման, հայտնեց, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում են անհետ կորած։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
"Իմ համար կարևորը երեխուս ճակատագիրն ա"․ անհետ կորածների ծնողները դեռ ՊՆ-ի մոտ են
Sputnik Արմենիա
"Իմ համար կարևորը երեխուս ճակատագիրն ա"․ անհետ կորածների ծնողները դեռ ՊՆ-ի մոտ են
2025-09-29T15:06+0400
true
PT0M31S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94034018_120:0:1084:723_1920x0_80_0_0_fd9dd95703a58300ef0b036a27b29cdf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անհետ կորած, հհ պաշտպանության նախարարություն (պն), բողոքի ակցիա, видео
հայաստան, անհետ կորած, հհ պաշտպանության նախարարություն (պն), բողոքի ակցիա, видео
«Իմ համար կարևորը երեխուս ճակատագիրն ա»․ անհետ կորածների հարազատները դեռ ՊՆ-ի մոտ են
15:06 29.09.2025 (Թարմացված է: 17:17 29.09.2025) Ծնողները պնդում են՝ այնքան ժամանակ են մնալու ՊՆ-ի մոտ, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են մնալ պաշտպանության նախարարության վարչական համալիրի դարպասների մոտ՝ սպասելով, որ իրենց խոստացված հանդիպումը կայանալու է։
Սեպտեմբերի 27-ին ՊՆ-ի մոտ հավաքված ծնողները պահանջել էին հանդիպել ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Խոստացել էին, թե հանդիպումը երկուշաբթի կկազմակերպվի։ Այսօր, սակայն,
պարզ դարձավ, որ ծնողներին պատրաստ է ընդունել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ընդ որում` 3 ծնողի, այլ ոչ 30, ինչպես ակնկալվում էր։
Անհետ կորածների հարազատներն արդեն շուրջ 2 ժամ է՝ փակ են պահում անցագրայինի դուռը՝ նշելով, որ Արման Սարգսյանի հետ խոսելու ոչինչ չունեն, իսկ դուռը շարունակելու են այնքան ժամանակ փակ պահել, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել։
«Ես ո՛չ վախում եմ, ո՛չ քաշվում եմ։ Իմ պահանջն արդար ա, ազնիվ, ո՛չ իշխանություն եմ ուզել, ո՛չ հեղաշրջում եմ ասել, ո՛չ էլ ասել եմ՝ էս մեկը լավն ա, էն մեկը վատն ա, իմ համար բոլորն էլ մեկ են, իմ համար կարևորն իմ երեխու ճակատագիրն ա, որի մասին 5 տարի ա՝ տեղեկություն չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Ղուկասյանը, որի եղբայրը` Արման Ղուկասյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբորորդին՝ Սարգիս Ղուկասյանն անհետ կորած է։
Ի դեպ, քիչ առաջ
նրա ինքնազգացողությունն էր վատացել, շտապօգնության ծառայություն էր կանչվել։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ
համատեղ հայտարարություն ընդունեցին։
2022թ․ ապրիլի 13-ին
Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած են համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին ՀՀ քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման,
հայտնեց, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում են անհետ կորած։