https://arm.sputniknews.ru/20250306/44-orja-paterazmum-zvohvel-e-3941-andz-isk-191-y-hamarvum-e-anhet-kvorats-zhvoghvovurd-86462686.html
44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած. «Ժողովուրդ»
44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Թերթը հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե։ 06.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-06T10:23+0400
2025-03-06T10:23+0400
2025-03-06T15:56+0400
պատերազմ
արցախյան պատերազմ
զոհ
անհետ կորած
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/18/37912539_0:112:1080:720_1920x0_80_0_0_06b74362e0878d61fe201eb676b179cb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է 3941 անձ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, որը հարցում էր արել ՀՀ քննչական կոմիտե։Նշենք, որ վերջին անգամ նման տվյալներ ներկայացվել է 2022 թվականի ապրիլի 13-ին։ Այն ժամանակ նշվել էր, որ զոհերի թիվը 3 825 է, անհետ կորած էր համարվում 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։Պարբերականը հիշեցրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը մինչ օրս՝ 5 տարվա ընթացքում, չի հրապարակել որևէ մաս գուցե նաև անպատրաստ զեկույցից։Թերթը գրել է նաև, որ Ադրբեջանի ՊՆ–ն էլ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվ է հայտնել 2900 զինվորական, 14 զինծառայող էլ համարվում է անհետ կորած։ Սրանք, իհարկե, պաշտոնական թվերն են, սակայն դժվար թե դրանք իրականությանը համապատասխանեն։Քննչական կոմիտեից օրաթերթին հայտնել են նաև, որ 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի փետրվարի 16-ն իրականացված աշխատանքների արդյունքում 6 զինծառայողի հարազատ ընդունել են զոհվելու փաստը և կատարել հուղարկավորում։ 82 զինծառայողի հարազատ հրաժարվում է հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/18/37912539_118:210:798:720_1920x0_80_0_0_635a6625548313acc0ed59f207fc1563.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատերազմ, արցախյան պատերազմ, զոհ, անհետ կորած, գերի
պատերազմ, արցախյան պատերազմ, զոհ, անհետ կորած, գերի
44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած. «Ժողովուրդ»
10:23 06.03.2025 (Թարմացված է: 15:56 06.03.2025) Թերթը հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է 3941 անձ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, որը հարցում էր արել ՀՀ քննչական կոմիտե։
Նշենք, որ վերջին անգամ նման տվյալներ ներկայացվել է 2022 թվականի ապրիլի 13-ին։ Այն ժամանակ նշվել էր, որ զոհերի թիվը 3 825 է, անհետ կորած էր համարվում 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
«Փետրվարի 20-ի դրությամբ 2020 թվականի 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 3 941 անձ, այդ թվում՝ 1702-ը՝ ժամկետային զինծառայող, 860-ը՝ կամավորական, 864-ը՝ պահեստազորային, 143-ը՝ այլ զորքերի զինծառայողներ, 44-ը՝ քաղաքացիական անձինք։ Մինչ օրս անհայտ է 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի գտնվելու վայրը»,– գրում է թերթը։
Պարբերականը հիշեցրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը մինչ օրս՝ 5 տարվա ընթացքում, չի հրապարակել որևէ մաս գուցե նաև անպատրաստ զեկույցից։
Թերթը գրել է նաև, որ Ադրբեջանի ՊՆ–ն էլ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվ է հայտնել 2900 զինվորական, 14 զինծառայող էլ համարվում է անհետ կորած։ Սրանք, իհարկե, պաշտոնական թվերն են, սակայն դժվար թե դրանք իրականությանը համապատասխանեն։
Քննչական կոմիտեից օրաթերթին հայտնել են նաև, որ 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի փետրվարի 16-ն իրականացված աշխատանքների արդյունքում 6 զինծառայողի հարազատ ընդունել են զոհվելու փաստը և կատարել հուղարկավորում։ 82 զինծառայողի հարազատ հրաժարվում է հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները: