https://arm.sputniknews.ru/20250930/edvard-asrjann-yndunel-e-anhet-kvoratsneri-harazatnerin-handipumy-tevel-e-mi-qani-zham-pn-94068955.html
Էդվարդ Ասրյանն ընդունել է անհետ կորածների հարազատներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ. ՊՆ
Էդվարդ Ասրյանն ընդունել է անհետ կորածների հարազատներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ. ՊՆ
Sputnik Արմենիա
ՊՆ–ից վստահեցնում են, որ անհետ կորած զինծառայողների հարազատների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք։ 30.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-30T10:32+0400
2025-09-30T10:32+0400
2025-09-30T11:26+0400
հայ գերիներ, անհետ կորածներ
անհետ կորած
ծնող
էդվարդ ասրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1e/94069572_0:0:1600:901_1920x0_80_0_0_3dd169fa246ebdc2b6a652f6418ece2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարությունը ընդունել է վարչական համալիրի մոտ երեկ ակցիա իրականացնող քաղաքացիներին. նրանք մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:Ինչպես հայտնել ենք, արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ պահանջում էին հանդիպում ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Ծնողներին խոստացել էին հանդիպումը կազմակերպել սեպտեմբերի 29–ին, սակայն ժամ չէին ասել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները երկուշաբթի ժամը 12–ին ՊՆ շենքի դիմաց էին։ՊՆ–ն վստահեցնում է, որ անհետ կորած զինծառայողների հարազատների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել։«Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից»,– նշել են ռազմական գերատեսչությունից։Նշենք, որ News.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ–ում տեղի ունեցած հանդիպումներից։ Լրատվամիջոցը գրում է, որ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հանդիպանն անհետ կորած զինծառայողների նոր թիվ է բարձրաձայնվել։Նշվում է, որ ԳՇ պետը հանդիպել է 30 հարազատի հետ։ Լրատվամիջոցի տեղեկություններով`մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։2022թ․ ապրիլի 13-ին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման, հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1e/94069572_80:0:1503:1067_1920x0_80_0_0_fd9ccf79d98777ebd6a56459678e4eb7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, ծնող, էդվարդ ասրյան
հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, ծնող, էդվարդ ասրյան
Էդվարդ Ասրյանն ընդունել է անհետ կորածների հարազատներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ. ՊՆ
10:32 30.09.2025 (Թարմացված է: 11:26 30.09.2025) ՊՆ–ից վստահեցնում են, որ անհետ կորած զինծառայողների հարազատների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարությունը ընդունել է վարչական համալիրի մոտ երեկ ակցիա իրականացնող քաղաքացիներին. նրանք մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Ինչպես հայտնել ենք, արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ
պահանջում էին հանդիպում ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Ծնողներին խոստացել էին հանդիպումը կազմակերպել սեպտեմբերի 29–ին, սակայն ժամ չէին ասել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները
երկուշաբթի ժամը 12–ին ՊՆ շենքի դիմաց էին։
«Ակցիայի անմիջապես մեկնարկին պաշտպանության նախարարությունը հանդիպման առաջարկ է ներկայացրել նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արման Սարգսյանի, իսկ այնուհետև ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանի հետ»,– ասված է հայտարարությունում։
ՊՆ–ն վստահեցնում է, որ անհետ կորած զինծառայողների հարազատների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել։
«Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից»,– նշել են ռազմական գերատեսչությունից։
Նշենք, որ
News.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ–ում տեղի ունեցած հանդիպումներից։ Լրատվամիջոցը գրում է, որ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հանդիպանն անհետ կորած զինծառայողների նոր թիվ է բարձրաձայնվել։
«ԱԱԾ–ի տվյալներով` մինչև այս պահը 195 անհետ կորածի մասին է խոսքը, իսկ ԳՇ պետը ծնողներին է ներկայացրել ցուցակը, թիվը 70–ով ավելի է, այսինքն` անհետ կորածների թիվը 265–ն է։ Ասել են, որ հանդիպումները շարունակական կլինեն, խոստացել են, որ ամեն ինչ կանեն, զբաղվում են այդ հարցով»,–լրատվամիջոցին պատմել է ծնողներից մեկը։
Նշվում է, որ ԳՇ պետը հանդիպել է 30 հարազատի հետ։ Լրատվամիջոցի տեղեկություններով`մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
2022թ․ ապրիլի 13-ին
Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման,
հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած։