https://arm.sputniknews.ru/20250927/44orja-paterazmum-anhet-kvoratsneri-harazatnery-handipum-en-pahanjum-pn-pashtvonjaneri-het-93978785.html
44–օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները հանդիպում են պահանջում ՊՆ պաշտոնյաների հետ
44–օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները հանդիպում են պահանջում ՊՆ պաշտոնյաների հետ
Sputnik Արմենիա
Արսեն Ղուկասյանը խոստացավ` եթե երկուշաբթի իրենց չնդունեն, կփակի քաղաքի գլխավոր փողոցները։ 27.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-27T18:20+0400
2025-09-27T18:20+0400
2025-09-27T18:49+0400
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
հայ գերիներ, անհետ կորածներ
անհետ կորած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1b/93977986_0:3:1280:723_1920x0_80_0_0_8f8c51abe1350205136482a70d9ffe2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ծնողները ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց են։ Նրանք փակել են ՊՆ–ի մուտքերն ու հանդիպում պահանջել ՊՆ–ի բարձրաստիճան չորս պաշտոնյայի հետ, սակայն նրանց պատասխանել են, որ այսօր հանդիպումը չեն կարող կազմակերպել, և խոստացել են դա անել երկուշաբթի։«Մենք եկել ենք, բայց պատասխանը մեզ չի գոհացրել, քանի որ երկուշաբթին էլ դեռ հարց է։ Ասում են` 4 հոգու կընդունեն, ինչի՞, դուք 4 երեխա եք պատերազմ տարե՞լ, 4 երեխայի ճակատագիր է անհա՞յտ, որ 4 ծնողի եք հանդիպում տալու»,- News.am-ի թղթակցին ասաց Արսեն Ղուկասյանը, որի եղբայրը` Արման Ղուկասյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբոր որդին՝ Սարգիս Ղուկասյանը` անհետ կորել։Որոշ ժամանակ անց նրանց հայտնեցին, որ գալիք երկուշաբթի մինչև 30 ծնողի ՊՆ-ում կընդունեն։Վերջինս նշեց, որ իրենց պայքարի միակ նպատակը անհետ կորած տղաների ճակատագիրը պարզելն է։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին Քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման, հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1b/93977986_157:0:1124:725_1920x0_80_0_0_a87786709686d87cadf064d43aefa6e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած
44–օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները հանդիպում են պահանջում ՊՆ պաշտոնյաների հետ
18:20 27.09.2025 (Թարմացված է: 18:49 27.09.2025) Արսեն Ղուկասյանը խոստացավ` եթե երկուշաբթի իրենց չնդունեն, կփակի քաղաքի գլխավոր փողոցները։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ծնողները ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց են։ Նրանք փակել են ՊՆ–ի մուտքերն ու հանդիպում պահանջել ՊՆ–ի բարձրաստիճան չորս պաշտոնյայի հետ, սակայն նրանց պատասխանել են, որ այսօր հանդիպումը չեն կարող կազմակերպել, և խոստացել են դա անել երկուշաբթի։
«Մենք եկել ենք, բայց պատասխանը մեզ չի գոհացրել, քանի որ երկուշաբթին էլ դեռ հարց է։ Ասում են` 4 հոգու կընդունեն, ինչի՞, դուք 4 երեխա եք պատերազմ տարե՞լ, 4 երեխայի ճակատագիր է անհա՞յտ, որ 4 ծնողի եք հանդիպում տալու»,-
News.am-ի թղթակցին ասաց Արսեն Ղուկասյանը, որի եղբայրը` Արման Ղուկասյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբոր որդին՝ Սարգիս Ղուկասյանը` անհետ կորել։
Որոշ ժամանակ անց նրանց հայտնեցին, որ գալիք երկուշաբթի մինչև 30 ծնողի ՊՆ-ում կընդունեն։
«Եթե երկուշաբթի էլ չկայանա, ապա մեր ազգաբնակչությունից ներողություն եմ խնդրում, կենտրոնական փողոցները փակելու ենք, բայց չեմ ասի, թե որ փողոցը, ու կանեմ այնպես, որ կոլապս լինի»,- շարունակեց Արսեն Ղուկասյանը։
Վերջինս նշեց, որ իրենց պայքարի միակ նպատակը անհետ կորած տղաների ճակատագիրը պարզելն է։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին Քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման,
հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած։