00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապօրինի գույքի 547 գործից հաշտության համաձայնագիր է կնքվել 8–ով. մանրամասներ

© Unsplash / Scott GrahamԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2024
Բաժանորդագրվել
Կնքված համաձայնությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք` շուրջ 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև 937 մլն ՀՀ դրամ գումար։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ 2020թ–ից առ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով նախաձեռնվել է 547 ուսումնասիրություն, որոնցից 107–ով ներկայացված հայցադիմումները քննվում են Հակակոռուպցիոն դատարանում։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
8 գործով կնքվել է հաշտության համաձայնագիր (որոնցից 2-ով` մասնակի), մնացած մասով դատաքննությունը շարունակվում է։ Կնքված համաձայնությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք` շուրջ 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև 937 մլն ՀՀ դրամ գումար։
Վաչագան Ղազարյանը ՀՀ–ին կվերադարձնի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր հողատարածքը
Դատախազությունից հիշեցնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ուսումնասիրությունն անջատ է քրեական վարույթից, և գույքի վերաբերյալ կնքվող համաձայնությունները քրեական վարույթի կարճման կան քրեական պատասխանատվությունից ազատման հիմք չեն։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթն ունի ոչ թե քրեական, այլ քաղաքացիական բնույթ, անկախ է քրեական վարույթից, և դրա շրջանակում կայացված հաշտության համաձայնությունը կամ դատարանի վճիռը չի հանգեցնում քրեական վարույթի կարճման, անձի արդարացման կամ մեղավոր ճանաչման»,– ասված է դատախազությունից ստացված պատասխանում։
Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020թ–ի ապրիլի 16-ին, ուժի մեջ մտել մայիսի 23-ին։ Ապօրինի գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը (նաև առաջին հաշտության համաձայնագիրը) կայացվել է օրենքի ընդունումից երեք տարի անց` 2023թ–ի մարտին:
Դրանով ՀՖՖ–ի ֆուտբոլի ակադեմիայի նախկին տնօրեն Արթուր Մանուկյանն ընդունել է, որ իրեն պատկանող հողամասը, բնակարանը, շինությունն ու ավտոմեքենան ապօրինի միջոցներով է ձեռք բերել և համաձայնել է պետությանը փոխանցել 600 քառակուսի մետր մակերեսով, 81 միլիոն դրամ արժեքով հողատարածքը և գույքի արժեքի 85 տոկոսը։
Անցյալ տարի հաշտության համաձայնություններ են կնքվել նաև երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր, Պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանի և այլոց հետ։
Հաշտության` այս պահի դրությամբ վերջին համաձայնությունը կնքվել է ս.թ. սեպտեմբերի 9-ին` պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի հետ։ Դրանով նախկին պաշտոնյան պարտավորվել է ՀՀ–ին փոխանցել 200 մլն դրամ (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար):
Միրզաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջվել էր ՀՀ–ին վերադարձնել ապօրինի ձեռք բերած 5 անշարժ և 1 շարժական գույք, 12 բանկային ավանդ և պարտատոմսեր, 20 մլն 384 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և ևս 54 մլն 210 հազար դրամ գումար, որի ծագումը չի հիմնավորվել օրինական եկամուտներով:
Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից հետո հարուցված վարույթներով են անցնում նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու այլք։ Նրանք, սակայն, չեն ընդունել հաշտության համաձայնագիր կնքելու առաջարկը, քննությունը շարունակվում է։
«Կամավոր» բռնագանձում Հայաստանում. ով որքան է վճարել պետությանը
Հաշտության համաձայնագիրը հնարավորություն է տալիս խուսափել դատական գործընթացից։ Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացնում միայն հաշտության համաձայնագիրը հաստատելու հայցադիմում։
Հաշտություն կնքած և հետևաբար իր մեղավորությունն ընդունած նախկին պաշտոնյան էլ այս դեպքում պետությանն է վերադարձնում ապօրինի ճանաչված գույքի ոչ թե ամբողջ արժեքը, այլ դրա նվազագույնը մինչև 75 տոկոսը։
Լրահոս
0