00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինվորների հայրը. ինչ սխրանք է գործել Սերգեյ Միրզոյանը, որի մասին չգիտեին նրա դուստրերը

© Sputnik / Mikhail ChernyakhovskiyВетеран Великой Отечественной войны, полковник Сергей Мирзоян
Ветеран Великой Отечественной войны, полковник Сергей Мирзоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նա իր զինվորների համար անում էր հնարավոր ամեն ինչ, դուստրերը դա սեփական աչքով էին տեսնում։ Անում էր նաև անհնարինը, ինչի մասին նրանք իմացան միայն հոր մահից հետո:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հիտլերականներն ուժերը չէին խնայում Բալթյան ծովի ափը պահելու համար։ Դանցիգն ու Քյոնինսբերգն ազատագրվել են պատերազմի ավարտից միայն 30-40 օր առաջ։

Քյոնինսբերգում երեք պաշտպանական օղակ կար` տասնյակ ամրացումներով ու հարյուրավոր կրակային կետերով։ Սերգեյ Միրզոյանի հրաձգային գումարտակը առաջիններից էր գնում գրոհի։ Սպան իր զինվորների առջևից ընդունեց հակառակորդի հարվածը։ Նա միշտ այդպես էր վարվում։

Միրզոյանը մարտում վիրավորում էր ստացել, սակայն մի քանի օրից իր գումարտակը նոր հարձակման տարավ` բալթյան ափի Պիլաու ամրոց։

«Այստեղ նա ծանր վիրավորում էր ստացել ու Հաղթանակի օրը հիվանդանոցում դիմավորեց», — ասում է նրա դուստր Էլեոնորան։

Սերգեյ Միրզոյանը մահացել է 2014 թվականին,93 տարեկանում, մայիսի 9-ից քիչ առաջ։ Դրանից հետո նրա երեխաներն ու թոռները գտան նրա պարգևների մասին հրամանները։ Այսպես նրանք իմացան այն ամենի մասին, ինչը հայրը չէր պատմում։

«Հորս մոտ հաճախ էին զինվորական ընկերներ հավաքվում, երբեմն համագնդեցիներն էին գալիս։ Մի անգամ նրանք սեղանի շուրջ մի փոքր խմել էին ու ահա թե ինչ պատմեցին։

Праздничный вечер, посвященный Дню Победы в парке Влюбленных (9 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Շնորհակալություն հայ ժողովրդին». Ռիբինսկին` Մեծ Հայրենականին մասնակցած հայերի մասին

Նրա գումարտակը ազատագրում էր Բելառուսի գյուղերից մեկը։ Մերոնք մտան ու մի մեծ պահոց տեսան։ Այտեղ փակված էին մարդիկ` ծերունիներ, կանայք, երեխաներ։ Իսկ պահոցն այրվում էր. Ֆաշիշտները գնալուց առաջ այրել էին։ Զինվորները ժամանակին հասցրին փրկել նրանց։ Նրանք ևս մեկ անգամ այդպիսի տեսարանի ականատեսներ էին եղել. այս անգամ հրեաների հետ, նույնպես հասցրին փրկել։

«Իսկ վերջին տարիներին մենք գտանք նրա նշանակման մասին հրամանները` «Պոդվիգ նարոդա» կայքում։ Այնտեղ մենք իմացանք այնպիսի բաներ, ինչի մասին նա մեզ չէր պատմում։ Նույնիսկ այսքան տարվա ընթացքում չէինք կարող երևակայել` ինչ է այն ժամանակ կատարվել ու ինչ է նա արել»։

Պատերազմի ընթացքում Միրզոյանը մի քանի անգամ վիրավորոմ է ստացել։ Կարմիր Աստղի երկու շքանշանի է արժանացել, նաև Մեծ հայրենական պատերազմի առաջին աստիճանի երկու շքանշանի, «Խիզախության համար» մեդալի և բազում այլ պարգևների։

Պատերազմից հետո նա ավարտեց Լենինգրադի ռազմական ակադեմիան։ Հետո կնոջ հետ մեկնեց առաջին նշանակման կետ` Լիտվա։

Հետո ես ու քույրս ծնվեցինք։ Տեղափոխվում էինք Խորհրդային միության տարբեր քաղաքներ՝ այնտեղ, որտեղ նա ծառայում էր, սպաների ընտանիքներում այդպես է ընդունված։ Նա արդեն գնդապետ էր դարձել, զորամասի հրամանատար էր, միևնույնն է զինվորները նրա համար ասես երեխաներ լինեին։ Դա քրոջս հետ ինքներս էինք տեսնում։ Մշտապես մեր տուն էր բերում, մայրս կերակրում էր նրանց։ Ղազախներին, վրացիներին, ռուսներին, լատիշներին…Նրանց ծնողները բոլոր հանրապետություններից նվերներով էին գալիս»։

80-ամյա Գրիշա Տեպոյանը հիշում է ռազմաճակատ մեկնած հորը - Sputnik Արմենիա
Ոտքով դեպի Մոսկվա ու Արցախ. Գրիշա Տեպոյանը հորը չի տեսել, բայց հիշում է

Իսկ նա երբեք ոչ մի բան չէր վերցնում։ Մի անգամ, երբ ընտանիքը Փոթիում էր ապրում, մի մեծ կապոց եկավ ծառայողական բնակարան, դա հսկայական արկղ էր։ Բացեցինք ու չհասկացանք` ինչ է։ Պարզվեց քաղցրավենիք է։

«Նրա զինվորներից մեկի մայրը մի ամբողջ արկղ էր ուղարկել Ղազախստանից։ Նա չկերավ ու տանը չթողեց։ Տարավ զորանոց, բացեց ու զինվորների դիմաց դրեց։ Նա միշտ ասում էր. «զինվորներիցս ոչինչ վերցնել չեմ կարող»։

Նա մինչև 90 տարեկան ոտքի վրա էր։ Ու մինչև կյանքի վերջին տարիներն ընտանիքում ավանդույթ կար. ամեն տարի երկու դուստրերն ու հինգ թոռները, հետո` նաև ծոռները, նրա հետ Հաղթանակի այգի էին գնում։ Նրա դուստրերն ասում են, որ հիմա ոչինչ չի փոխվել։ Գնդապետ Միրզոյանը կրկին այստեղ է` Անմահ գնդի մի մասն է։

Լրահոս
0