00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոտքով դեպի Մոսկվա ու Արցախ. Գրիշա Տեպոյանը հորը չի տեսել, բայց հիշում է

Բաժանորդագրվել
Տարեց տղամարդը հորից մնացած երկու լուսանկար ունի։ Հենց դրանք էլ բերել էր Երևանում անցկացված «Անմահ գունդ» ակցիային։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Գուցե Գրիգորի՞ կամ Գրիգո՞ր, ոչ թե Գրիշա։ Բոլորն այս հարցն էին տալիս 77 տարեկան Գրիշա Տեպոյանին, երբ նա 2014 թվականին ոտքով անցնելով Ռուսաստանով` Հաղթանակի 77-րդ տարեդարձին ընդառաջ հասավ Մոսկվա։ Բայց հայրը նրան Գրիշա անունն է տվել։ «Այդ պատճառով ես Գրիշա եմ»,- ասում է նա։

Տեպոյանը պատերազմական ու հետպատերազմական մանկություն է ունեցել։ Մայրը կոլխոզում կթվորուհի էր, արևածագից առաջ գնում էր, մթին վերադառնում։ Իսկ սոված երեխաների համար նույնիսկ մի բաժակ կաթ չէր կարողանում բերել գոմից։

Президент Армении Армен Саркисян во главе Бессмерного полка (9 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանի նախագահը միացել է «Անմահ գունդ» ակցիային

Բայց նա առողջ մեծացավ։ Այս տարի Հաղթանակի օրվա առթիվ Գրիշա Տեպոյանը կրկին երկար ճամփա ընկավ։ Հիմա էլ դեպի Արցախ` 3 հարյուրավոր կիլոմետր այն կողմ։ Տեղ հասավ մայիսի 7-ին, իսկ Երևան վերադարձավ երեկ։

Նա Մոսկվա էր գնացել իր հայրենի Ալաստան գյուղից, որը Ջավախքում է գտնվում։ Իսկ Ստեփանակերտ հասավ Երևանից։

Նա երկար տարիներ ապրել է հարազատ Ալաստանում, որտեղից ռազմաճակատ են մեկնել նրա հայրն ու չորս եղբայրները։ Մենք անզգուշորեն հարցնում ենք` իսկ նրանից ո՞վ է վերադարձել, ու մարդկայից ցավից շփոթության մեջ ենք ընկնում։

Ծերունին մեզ է մեկնում հոր մեծացրած, պատերազմից առաջ արված լուսանկարը, որտեղ նա փափախով ու շինելով է։ Կենսախինդ տղամարդը 41 թվականին գնացել է ծնողներին, կնոջն ու երեք տարեկան Գրիշային պաշտպանելու։

«Նա մահացել է Կրիվոյ Ռոգի մոտ։ Կրտսեր լեյտենանտ էր, գնդացրային դասակի հրամանատար։ Ցավոք, պատերազմից լուսանկարներ չունենք։ Միայն սա է։ Այստեղ նա դեռ մինչև պատերազմ գնալն էր։ Հինգ եղբայր էին»։

Գրիշայի համար պատերազմը հոր լուսանկարն է, մայրն է, որն աշխատում էր մինչև աչքերի տակ սևանալը, և գյուղի բարձրախոսը, որի մոտ վազում էին մարդիկ օրական մի քանի անգամ։

«Հիշում եմ` 45 թվականին դեռ պատերազմ էր։ Այն ժամանակ յոթ տարեկան էի, արդեն լավ եմ հիշում այդ տարիները։ Բոլորը վազում-հավաքվում էին ռադիոհանգույցի մոտ, լսում էին ռազմաճակատի նորությունները։ Մեր գյուղից երեք հարյուր մարդ էր գնացել։ 138-ը չվերադարձան։ Մայրս իննսուներկու տարի ապրեց։ Մահացավ մեր` երեխաներիս ձեռքերում։ Նրա արտասանած վերջին բառն ամուսնու անունն էր` Հունան»։

Մենք պետք է շարունակեինք մեր ճանապարհն ու ստիպված էինք հրաժեշտ տալ նրան։ Իսկ նա քայլեց առաջ ու պարզեց հոր մոխրագույն լուսանկարը` կապույտ երկնքի պես պարզ։

Լրահոս
0