00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են արխիվները Հայաստանը մտերմացնում հարևանների հետ

© Sputnik / Асатур ЕсаянцАрхивные документы на османском языке
Архивные документы на османском языке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ու Վրաստանը պատրաստվում են 2018թ–ին համատեղ լայնածավալ ցուցահանդես անցկացնել` նվիրված իրենց առաջին հանրապետությունների հռչակման 100–ամյակին։ Sputnik Արմենիան մանրամասներ է ներկայացնում։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայաստանի ազգային արխիվն ակտվորեն համագործակցում է հարևանների հետ` փոխանակելով ոչ միայն տվյալներ, այլ նաև նախագծելով համատեղ միջոցառումներ։

Այսպես, Վրաստանի և Հայաստանի առաջին անգամ հանրապետություն հռչակվելու 100-ամյակի կապակցությամբ հայկական արխիվի ղեկավարությունը հարցում է ստացել վրացի գործընկերներից համատեղ ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ։

«Նրանք մեզ առաջարկում են կազմակերպել համատեղ ցուցահանդես հայ-վրացական համագործակցության մասին», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։ Նրա խոսքով, չնայած նրան, որ այդ շրջանում թյուրիմացություններ են եղել երկու ժողովուրդների միջև, այդուամենայնիվ, Հայաստանն աշխարհի հետ որոշակի առումով կապել է հենց Վրաստանը։

«Մենք Վրաստանում դեսպանատուն ենք ունեցել, իսկ այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են, օրինակ, կակաոն, ամերիկյան լոբին և փամփուշտները, Բաթումիի նավահանգստով առաքվում էին Հայաստան», — ասաց Վիրաբյանը։

Տարանցման համար Վրաստանը վերցրել է 25 տոկոս, իսկ մինչև 1915թ-ի կեսերը հայկական մետաղադրամները պատրաստվել են հենց այդ երկրում։

«Մինչև հիմա մենք ամեն օր կապի մեջ ենք Վազգեն Միրզախանյանի (ՀԱԵ Վրացական թեմի առաջնորդ, եպիսկոպոս) և Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Անցած տարի Թբիլիսիում նշել են Ներսիսյան ճեմարանի հիմնադրման 190-ամյակը», — նշեց Վիրաբյանը։

Գաղտնիք չէ, որ Վրաստանի հայկական համայնքը, մասնավորապես Թբիլիսիի, եղել է երկրի ամենաազդեցիկ ու հզոր համայնքներից մեկը։ Հայերը դարեր շարունակ բարձր պաշտոններ են զբաղեցրել իշխանական օղակներում։

XIX դարի վերջին և XX դարի սկզբին, մոտ 70 տարվա ընթացքում, միայն Թբիլիսում հրատարակվել են 95 հայկական թերթ, բազմաթիվ ամսագրեր, ինչպես նաև բացվել են դպրոցներ ու արհեստանոցներ։
Ադրբեջանի հետ Հայաստանի համագործակցությունն իրականացվել է Կարմիր խաչի միջնորդությամբ։ «Մենք Կարմիր խաչին տվյալներ ենք հաղորդում Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիների մասին, սակայն նրանց կողմից մշտապես մերժում ենք ստանում։ Նրանք հիմնավորում են դա նրանով, թե իբր տվյալներ չունեն», — ասաց Վիրաբյանը։

Վիրաբյանի խոսքով, այլ բան է Թուրքիան, որտեղ յուրաքանչյուր հայ հետազոտող կարող է հարցում ուղարկել Օսմանյան կայսրության արխիվ և ստանալ ցանկացած տեղեկատվություն։

Национальный архив Армении - Sputnik Արմենիա
Հայկական արյուն. վերադարձ կորուսյալ Հայրենիք

«Թուրքիայում ոչ միայն մեզ, այլ նաև բոլորի համար փակ է նրանց գլխավոր արխիվը, որտեղ պահվում են XX դարի ռազմական հաշվետվությունները», — ասաց Վիրաբյանը։ Արխիվի տնօրենը խոստովանեց, որ Իրանի հետ համագործակցությունն առայժմ պասիվ է, սակայն հույս ունի, որ ապագայում այն կակտիվանա։

Այսօրվա դրությամբ, Հայաստանի ազգային արխիվը հսկայածավալ աշխատանք է իրականացնում արխիվային տվյալների վերականգնման ու թվայնացման ուղղությամբ, որոնք հարյուրամյակներով պահվում են գրադարակներում։

Հնարավոր է, շուտով արխիվներ այցելելն անիմաստ լինի, քանի որ մեզնից յուրաքանչյուրը կկարողանա օնլայն եղանակով ծանոթանալ անհրաժեշտ փաստաթղթին։
2010թ-ից արխիվն ամեն տարի թվայնացնում է 200 հազար թուղթ, հայկական վավերագրական ֆիլմերի բազմաթիվ ժապավեններ, մեծ գրողների ձայները և այլ տվյալներ։

Լրահոս
0