00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական արյուն. վերադարձ կորուսյալ Հայրենիք

© Sputnik / Асатур ЕсаянцНациональный архив Армении
Национальный архив Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա պորտալի թղթակիցներին հաջողվեց տեսնել XIX դարի երկրորդ կեսերի օսմաներեն վկայությունները

Անի Լիպարիտյան, Sputnik.

«Սուրբ Աստվածածին եկեղեցին ու նրա տարածքը պատկանում է հայերին, ինչը նույնքան պարզ ու հավիտենական է, որքան արևը»,- այս մասին իր որոշման մեջ գրել է թուրք սուլթաններից մեկը, այն վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու Բայազեթի թեմի սեփականությանը (Դողուբայազեթ, ներկայիս Թուրքիա):

Թուրքիայի կողմից Հայ Առաքելական Եկեղեցուն եկեղեցական սեփականությունը վերադարձնելու հարցը արդիական է երկար տարիներ: Երկու տարի առաջ Ամենայն Հայոց Գարեգին II Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ I Կաթողիկոսն իրենց համատեղ ելույթում Թուրքիային կոչ արեցին վերադարձնել հայկական եկեղեցիներն ու եկեղեցապատկան գույքը:

Sputnik Արմենիա պորտալին տված հարցազրույցում Հայաստանի ազգային արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ Գոհար Ավագյանը պատմեց Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող տարածքների և ունեցվածքի վերաբերյալ օսմաներեն փաստաթղթերի մասին: Այժմ բոլոր փաստաթղթերը թարգմանվում են հայերեն, իսկ գարնանը գիրք կհրատարակվի:

© Sputnik / Асатур ЕсаянцՀայաստանի ազգային արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ Գոհար Ավագյան
Заведующая научно-исследовательского отдела Национального архива Армении Гоар Авакян - Sputnik Արմենիա
Հայաստանի ազգային արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ Գոհար Ավագյան

«Բարեբախտաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիվանի ֆոնդում մենք միանգամայն պատահաբար հայտնաբերեցինք տասնյակ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Վանի ու Էրզրումի գավառների հայկական եկեղեցիներին պատկանող ունեցվածքին», — պատմեց Գոհարը` զգուշորեն մաքուր դարակների միջից հանելով փաստաթղթերով լի մի մեծ թղթապանակ:

Դրանք Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող ունեցվածքի վկայություններն էին:

«Ցավոք, մենք Արևմտյան Հայաստանի գավառների եկեղեցիներին պատկանող ունեցվածքի մասին շատ փաստաթղթեր չունենք: Ավանդաբար բոլոր գրություններն ուղարկվում էին Կոստանդնուպոլսի պատրիարքարան, իսկ Արևելյան Հայաստան նման քիչ փաստաթղթեր էին ստացվում», — պարզաբանեց Գոհարը:

© Sputnik / Асатур ЕсаянцԱզգային արխիվում պահվող օսմաներեն վկայություններ
Архивное дело  - Sputnik Արմենիա
Ազգային արխիվում պահվող օսմաներեն վկայություններ

Հետո նա մի հետաքրքիր պատմություն ներկայացրեց այն մասին, թե ինչպես փաստաթղթերը հայտնվեցին Ազգային արխիվում:

Նրա խոսքով` Մեծ եղեռնի տարիներին, մասնավորապես` 1915 թվականին, Բայազեթի թեմի առաջնորդական տեղապահ Ներսես ավագ քահանա Քաջբերունուն հալածանքների ժամանակ հաջողվեց փրկել բոլոր այդ փաստաթղթերն ու բերել Էջմիածին:

«Այդ հոգևորականի շնորհիվ մենք այսօր շուրջ 160 վկայություն ունենք կալվածքների մասին, որոնք գրված են օսմաներեն: Ի դեպ, Քաջբերունին փաստաթղթերը բերելուց հետո խնդրեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ վտանգելով կյանքը` արժեքավոր փաստաթղթեր է փրկել, այլ ոչ թե թանկարժեք իրեր», — ասաց Sputnik Արմենիա պորտալի զրուցակիցը:

Գոհարը պարզաբանեց, որ երբ խոսքը գույքի և ունեցվածքի մասին է, ապա դա ոչ միայն եկեղեցու շենքն է, այլև խանութներ, դաշտեր, արտեր, հողեր, կրպակներ, դպրոցի շենքեր և այլն: Ընդ որում, այն ամենն, ինչ պատկանում էր այս կամ այն եկեղեցուն, իր հստակ գինն ուներ:

© Sputnik / Асатур ЕсаянцԱզգային արխիվում պահվող օսմաներեն վկայություններ
Архивные документы на османском языке  - Sputnik Արմենիա
Ազգային արխիվում պահվող օսմաներեն վկայություններ

«Բոլոր այդ վկայությունները ժամանակին տրվում էին պետության կողմից: Այսինքն այդ փաստաթղթերից կարելի էր հասկանալ, թե ինչը ում է պատկանում», — ավելացրեց նա:

Հետո նա մի մեծ նամակ բացեց, որը գրել էր հենց այն թուրք սուլթանը, որի անունը դեռ չի հստակեցվել: Նամակում մեծ տառերով մի գրություն էր, որն, ըստ էության, սուլթանի որոշումն էր, որտեղ նա խոսում էր հենց այն մասին, որ եկեղեցիները պատկանում են հայերին:

© Sputnik / Асатур ЕсаянцԹուրք սուլթանի որոշումը
Письмо одного из турецких султанов в свидетельстве о собственности Баязетской епархии ААЦ - Sputnik Արմենիա
Թուրք սուլթանի որոշումը

Միջազգային փորձագետների համար հասանելի կլինեն բոլոր ներկայացված փաստաթղթերը, որոնք կարևոր վկայություն են այն մասին, թե ինչն է պատկանել Հայ Առաքելական Եկեղեցուն:

Այժմ սկսվել է օսմաներենից հայերեն փաստաթղթերի թարգմանության դժվար գործընթացը: Գրքերը հայերեն, ռուսերեն, հավանաբար նաև անգլերեն լեզուներով վաճառքում կհայտնվեն այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին:

«Գործընթացը դժվար է առաջ գնում, քանի որ կոնկրետ տեղանքների անվանումներ կան թուրք-արաբերեն լեզվով, քանի որ օսմաներենն արաբերենի, թուրքերենի ու պարսկերենի խառնուրդ է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արդեն արձագանքել են և պատրաստ են աջակցել տպագրմանը: Ես անուղղելի լավատես եմ: Եվ կարծում եմ, որ բոլոր ջանքերն ու գործերը լավ արդյունք կտան, զուր չեն կորչի: Չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, սակայն արդարությունը կհաղթի: Ես համոզված եմ», — եզրափակեց Գոհարը:

Արխիվում պատմության ու հին թղթերի հոտ էր տիրում: Այս յուրահատուկ մթնոլորտը տրամադրում էր ավելի շատ բան իմանալու: Ի՞նչ է տեղի ունեցել մեզանից առաջ: Իհարկե, մեկ օրում հնարավոր չէ ուսումնասիրել նման քանակի հետաքրքիր փաստաթղթերը, սակայն օսմաներեն վկայությունները, որոնց մասին լրագրողներին վերջերս պատմել էր Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, մեր ուշադրության կենտրոնում էին հայտնվել:

© Sputnik / Асатур Есаянц Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյան
Аматуни Вирабян - Sputnik Արմենիա
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյան

Մնում է սպասել, մինչև բոլոր փաստաթղթերը թարգմանվեն հայերեն և ռուսերեն, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան ծանոթանալ պատմության այն մութ էջերին, որոնք Թուրքիան համառորեն փորձում է թաքցնել ու նույնիսկ ոչնչացնել:

 

 

 

Լրահոս
0