00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Գերմանիայի կողմից Մեծ եղեռնի ճանաչումը նոր աշխարհաքաղաքական խաղի սկիզբ է

© Sputnik / Asatur YesayantsВиген Акопян
Виген Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանիայի աշխարհաքաղաքական կարգավիճակը թույլ չի տա նրան լինել «հերթական երկիր», որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Գերմանիայի կոնկրետ քայլերից հետո ամեն դեպքում աշխարհաքաղաքական փոփոխություններ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է քայլ դառնալ ավելի ընդլայնված աշխարհաքաղաքական խաղ սկսելու համար, որին, հավանաբար, մասնակցում են ոչ միայն ԱՄՆ-ն և ԵՄ-ն, այլև Ռուսաստանը, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. «Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանությունը»
Շուրջ 10 տարվա պայքարից հետո հունիսի 2-ին գերմանական բունդեսթագում կրկին քվեարկության է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Բանաձևի հեղինակները` Գերմանիայի ձախ կուսակցության անդամ պատգամավորները մայիսի 19-ին Երևանում հայտարարել էին, որ այս անգամ բանաձևն, ամենայն հավանականությամբ, կընդունվի։

Հակոբյանի խոսքով` եթե Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դա «շղթայական» ռեակցիա կառաջացնի, և մյուս երկրները կհետևեն Գերմանիայի օրինակին, քանի որ դա համընդհանուր խնդիր է ամբողջ աշխարհում։

«Գերմանիան չի կարող լինել «հերթական երկիր», որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` ելնելով իր աշխարհաքաղաքական կարգավիճակից։ Օրինակ` Ռուսաստանը ևս չի կարող հերթական երկիր լինել։ Եթե այդ երկիրը որևէ լուրջ հայտարարություն անի, ապա այն հերթական լինել չի կարող։ Աշխարհում Գերմանիան և Ռուսաստանը միանգամայն այլ աշխարհաքաղաքական կշիռ ունեն, օրինակ` Սլովակիայի և Ավստրիայի համեմատ», — պարզաբանեց Հակոբյանը։

Փորձագետը կարծում է, որ եթե Ֆրանսիան ժամանակին ընդունել է համապատասխան բանաձև, ապա այդ պարագայում դեր են խաղացել պատմական կապերն ու սփյուռքը, իսկ Գերմանիայի պարագայում չկան հատուկ էթնիկական կապեր, այստեղ կարևոր դեր է խաղում «զուտ քաղաքականությունը»։

«Մենք տեսնում ենք, որ այս աշխարհաքաղաքական կոնֆլիկտում Գերմանիայի և Եվրոպայի միջև` մի կողմից և Թուրքիայի հետ` մյուս կողմից, Հայաստանը երրորդ կողմ է։ Գերմանիայում այսօր հասկացել են, որ ճիշտ են արել, որ 2015 թվականին չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եվ այս պահուստային քայլը թողել են 2016 թվականին։ Եթե Գերմանիան հնարավորություն ունենա մի քիչ էլ ձգել, որպեսզի Թուրքիայի վրա ճնշում գործադրի, նրանք շատ ուրախ կլինեն», — ասաց Հակոբյանը։

Քաղաքագետը մինչև վերջ վստահ չէ, որ Հայոց ցեղասպանությունը կճանաչվի Գերմանիայի կողմից այս տարի, քանի որ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը «փադիշահի մտածելակերպ ունի»։

«Եթե Էրդողանը որևէ բան է որոշում, նրա համար կարևոր են ոչ միայն քաղաքական հավակնությունները, քանի որ դրանք խլացնում են քաղաքական հաշվարկները։ Դա երևացել է նաև ռուս-թուրքական հակամարտության ժամանակ (խոցված ինքնաթիռի պարագայում), երբ իրավիճակը շատ սրվեց», — ասաց քաղաքագետը։

Бундестаг. Германия - Sputnik Արմենիա
Բուլման. «Հայոց ցեղասպանության բանաձևում Գերմանիան ընդունում է մեղքի իր բաժինը»
Հակոբյանի խոսքով, բացի կոնկրետ աշխարհաքաղաքական նպատակից` փախստականների հարցով Էրդողանի վրա ճնշում գործադրել, գոյություն ունի նաև այլ գլոբալ քաղաքականություն, քանի որ կան ուժեր աշխարհաքաղաքական ուժային տարածքում, որոնց Թուրքիայում առկա իրավիճակը ձեռնտու չէ։

Եվրոպական Միությունը խոստացել է Թուրքիային 3 մլրդ եվրո և վիզային ռեժիմի պարզեցում` փախստականներին տեղավորելու և նրանց հետագա աշխատանքի հարցերը լուծելու համար։ Ընդ որում` Էրդողանին այլևս չի հետաքրքրում ԵՄ-ին անդամակցելու հարցը, քանի որ երկրի տարածքում քրդերի աճող բողոքները, երկու միլիոն փախստականներն ու «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ուժեղացումն ավելի արդիական են քաղաքական ասպարեզում։

Լրահոս
0