https://arm.sputniknews.ru/20261009/tsarukjani-khapanman-mijvocy-pvokhelu-mijnvordutjuny-veraqnnichy-merzhel-e-tvonvojan-107900670.html
Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Վերաքննիչը մերժել է. Տոնոյան
Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Վերաքննիչը մերժել է. Տոնոյան
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 4-ին Գագիկ Ծառուկյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էր։ 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T15:13+0400
2026-10-09T15:13+0400
2026-10-09T15:30+0400
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
գագիկ ծառուկյան
իվետա տոնոյան
դատ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0a/106670615_0:67:1280:787_1920x0_80_0_0_860a71a45a1a2b2a927c8ac767abb997.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Այս մասին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի հերթական ասուլիսի ժամանակ ասաց մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։Նա հիշեցրեց` արդեն նախաքննության փուլը, առերեսումները և վկաների հարցաքննությունները տեղի են ունեցել, ուստի պնդեց` Ծառուկյանի` կալանքի տակ մնալու հիմքերը բացակայում են։ Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։Սեպտեմբերի 4-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց Գագիկ Ծառուկյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգել։ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0a/106670615_72:0:1209:853_1920x0_80_0_0_e51abd27ee604ca286552757957c2a4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), գագիկ ծառուկյան, իվետա տոնոյան, դատ
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), գագիկ ծառուկյան, իվետա տոնոյան, դատ
Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Վերաքննիչը մերժել է. Տոնոյան
15:13 09.10.2026 (Թարմացված է: 15:30 09.10.2026) Սեպտեմբերի 4-ին Գագիկ Ծառուկյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էր։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Այս մասին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի հերթական ասուլիսի ժամանակ ասաց մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Նախորդ օրը Վերաքննիչ դատարանը հերթական անգամ մերժել է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Նախաքննությունն ավարտված է, դատաքննության փուլ է անցնում գործը, արդեն դատի օրը նշված է, այն կայանալու է հոկտեմբերի 15-ին, ժամը 14։00-ին»,– նշեց Տոնոյանը։
Նա հիշեցրեց` արդեն նախաքննության փուլը, առերեսումները և վկաների հարցաքննությունները տեղի են ունեցել, ուստի պնդեց` Ծառուկյանի` կալանքի տակ մնալու հիմքերը բացակայում են։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հենց նույն օրը
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց։
Սեպտեմբերի 4-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց Գագիկ Ծառուկյանի
կալանքը ևս 2 ամսով երկարաձգել։
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ
արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
«Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու
կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։