00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կախված հայտնաբերված զինծառայողը մահից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին. ԶԼՄ

© Sputnik / Armenuhi Mkhoyan Дорожный знак у въезда в Варденис
Дорожный знак у въезда в Варденис - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2026
Բաժանորդագրվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայող պայմանագրային զինծառայողը մահվանից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկը հայտնաբերվել է կախված վիճակում։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, ավելի կոնկրետ` անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի եղել։
Կայքի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 11:25–ի սահմաններում, 23–ամյա Արտակ Հ.–ի մարմինը Վարդենիս քաղաքի տներից մեկի անասնագոմում կախված վիճակում հայտնաբերել է նրա ազգականը։ Զինծառայողի մարմինը հակի թելով կախված է եղել առաստաղի գերանից։ Ազգականը իջեցրել է նրան, զանգել շտապօգնություն, մինչ բժիշկների ժամանելը փորձել է ինքնուրույն օգնություն ցուցաբերել։ Սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։
«Մահացածը մինչ ինքնասպանություն գործելը հաղորդագրություն է ուղարկել իր ազգականին, որտեղ գրված է եղել․ «Արարքներիս համար ներողություն եմ խնդրում։ Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում»»,– նշում է լրատվամիջոցը` հավելելով, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, բայց մի քանի օր առաջ էր ծառայությունից վերադարձել տուն։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք` վերջին շրջանում հաճախակի են դարձել զինծառայողների մահվան դեպքերը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 24–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց` իր համար նորություն է, որ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։
Լրահոս
0