https://arm.sputniknews.ru/20260825/banakum-mahvan-depq-chi-ardzanagrvel-pn-khvosnak-106114622.html
Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ խոսնակ
Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ խոսնակ
Sputnik Արմենիա
Նա նշել է, որ մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել։ 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T19:40+0400
2026-08-25T19:40+0400
2026-08-25T19:55+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
արամ թորոսյան
զինծառայող
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25358084_0:83:1600:983_1920x0_80_0_0_2767d7916689886453f16dc589a55275.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik․ Այսօր ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքը կապված չէ ծառության հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ armlur.am-ի տեղեկություններով` ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող այսօր հայտնաբերվել է կախված վիճակում։ Կայքի տեղեկություններով` զինծառայողը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայություն իրականացնում։ Արամ Թորոսյանը հավելել է նաև, որ վերջին օրերին մամուլի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջել է զերծ մնալ բանակի թիրախավորումից։ Հիշեցնենք` Հայաստանում 3–րդ օրն անընդմեջ զինծառայողի մահվան դեպք է արձանագրվում։ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 24–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց` իր համար նորություն է, որ ՀՀ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց 2015 թվականից սկսած, ապա անդրադարձավ նաև 90–ականներին՝ ընդգծելով, որ նման դեպքեր եղել են միշտ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25358084_90:0:1510:1065_1920x0_80_0_0_f2e7ee6597caf42741d62ffe488d23f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), արամ թորոսյան, զինծառայող, մահ
հհ պաշտպանության նախարարություն (պն), արամ թորոսյան, զինծառայող, մահ
Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ խոսնակ
19:40 25.08.2026 (Թարմացված է: 19:55 25.08.2026) Նա նշել է, որ մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik․ Այսօր ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքը կապված չէ ծառության հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ
Արամ Թորոսյանը։
«Նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար»,– գրել է Թորոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ armlur.am-ի տեղեկություններով` ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող այսօր հայտնաբերվել է
կախված վիճակում։ Կայքի տեղեկություններով` զինծառայողը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայություն իրականացնում։
Արամ Թորոսյանը հավելել է նաև, որ վերջին օրերին մամուլի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջել է զերծ մնալ բանակի թիրախավորումից։
Հիշեցնենք` Հայաստանում 3–րդ օրն անընդմեջ զինծառայողի մահվան դեպք է արձանագրվում։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 24–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում
հայտարարեց` իր համար նորություն է, որ ՀՀ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց 2015 թվականից սկսած, ապա անդրադարձավ նաև 90–ականներին՝ ընդգծելով, որ նման դեպքեր եղել են միշտ։