https://arm.sputniknews.ru/20260824/banakum-maheri-hamar-nakhararin-meghadreln-indz-hamar-nvorutjun-e-suren-papikjan-106065451.html
Բանակում մահերի համար նախարարին մեղադրելն ինձ համար նորություն է․ Սուրեն Պապիկյան
Բանակում մահերի համար նախարարին մեղադրելն ինձ համար նորություն է․ Սուրեն Պապիկյան
Sputnik Արմենիա
Նախարարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց 2015 թվականից սկսած, ապա անդրադարձավ նաև 90–ականներին՝ ընդգծելով, որ նման դեպքեր եղել են միշտ։ 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T15:28+0400
2026-08-24T15:28+0400
2026-08-24T16:26+0400
նախարար
սուրեն պապիկյան
մահ
զոհ
բանակ
զինծառայող
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94951006_0:84:1600:984_1920x0_80_0_0_0172d03e7630f1925eb929bd15dbb61e.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համար նորություն է, որ ՀՀ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ չի կարող ասել, թե ինչով են պայմանավորված բանակում վերջին շրջանում արձանագրված սպանության կամ ինքնասպանության հաջորդական դեպքերը։Նա թեև հայտարարեց, որ բանակում մահվան դեպքերը դիտարկելիս միշտ չէ, որ ցանկանում է վիճակագրությամբ խոսել, այդուհանդերձ հենց վիճակագրական տվյալներ ներկայացրեց։«Բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն է ենթադրում․ ՀՀ բանակի ամբողջ պատմության ընթացքում ինքնասպանության, սպանության և ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր մշտապես եղել են՝ աճի կամ նվազման միտումներով։ Օրինակ՝ 2025 թվականին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել էր մինիմալի՝ 2–ի»,– նշեց նա։Պապիկյանի չհայտարարված այցերը ՀՀ զորամասեր քարոզչական բնույթ ունեն. փորձագետի գնահատականըՊաշտպանական գերատեսչության ղեկավարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց 2015 թվականից սկսած, ապա անդրադարձավ նաև 90–ականներին՝ ընդգծելով, որ նման դեպքեր եղել են միշտ։ՀՀ պաշտպանության նախարարը հավելեց, որ ԶՈւ–ում մահվան դեպքերից հետո մտադիր է նոր նշանակումներ անել։Հիշեցնենք նաև, որ ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։ՊՆ հաստատեց` հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94951006_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3515d2d03d14d081d8a710c5e51a678d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախարար, սուրեն պապիկյան, մահ, զոհ, բանակ, զինծառայող, հհ պաշտպանության նախարարություն (պն)
նախարար, սուրեն պապիկյան, մահ, զոհ, բանակ, զինծառայող, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Բանակում մահերի համար նախարարին մեղադրելն ինձ համար նորություն է․ Սուրեն Պապիկյան
15:28 24.08.2026 (Թարմացված է: 16:26 24.08.2026) Նախարարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց 2015 թվականից սկսած, ապա անդրադարձավ նաև 90–ականներին՝ ընդգծելով, որ նման դեպքեր եղել են միշտ։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համար նորություն է, որ ՀՀ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ չի կարող ասել, թե ինչով են պայմանավորված բանակում վերջին շրջանում արձանագրված սպանության կամ ինքնասպանության հաջորդական դեպքերը։
«Սա մարտահրավեր է, որը միայն իմը չէ, սա համակարգային խնդիր է։ Անկախ նրանից` պաշտպանության նախարարը ես եմ, թե այլ մարդ, պետք է համակարգային մոտեցում»,– ասաց Պապիկյանը։
Նա թեև հայտարարեց, որ բանակում մահվան դեպքերը դիտարկելիս միշտ չէ, որ ցանկանում է վիճակագրությամբ խոսել, այդուհանդերձ հենց վիճակագրական տվյալներ ներկայացրեց։
«Բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն է ենթադրում․ ՀՀ բանակի ամբողջ պատմության ընթացքում ինքնասպանության, սպանության և ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր մշտապես եղել են՝ աճի կամ նվազման միտումներով։ Օրինակ՝ 2025 թվականին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել էր մինիմալի՝ 2–ի»,– նշեց նա։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց 2015 թվականից սկսած, ապա անդրադարձավ նաև 90–ականներին՝ ընդգծելով, որ նման դեպքեր եղել են միշտ։
ՀՀ պաշտպանության նախարարը հավելեց, որ ԶՈւ–ում մահվան դեպքերից հետո մտադիր է նոր նշանակումներ անել։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։