https://arm.sputniknews.ru/20260825/hajastanum-krkin-zintsarajvogh-e-mahacel-nran-gtel-en-kakhvats-vitshakum-zlm-106112370.html
Հայաստանում կրկին զինծառայող է մահացել, նրան գտել են կախված վիճակում. ԶԼՄ
Հայաստանում կրկին զինծառայող է մահացել, նրան գտել են կախված վիճակում. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հայաստանում 3–րդ օրն անընդմեջ զինծառայողի մահվան դեպք է արձանագրվում։ 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T18:37+0400
2026-08-25T18:37+0400
2026-08-25T18:40+0400
հայաստան
զինծառայող
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/1345/78/13457815_0:0:1498:844_1920x0_80_0_0_6cd40602ad60f51b1d352b5074d27cd5.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik․ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկը հայտնաբերվել է կախված վիճակում։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը։Կայքի տեղեկություններով` զինծառայողը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայություն իրականացնում։Լրատվամիջոցը գրում է, որ նրան կախված վիճակում հայտնաբերել են տանը. այսօր նրա հերթապահության օրն էր, և զինծառայողը պետք է գնար զորամաս։Հիշեցնենք` Հայաստանում 3–րդ օրն անընդմեջ զինծառայողի մահվան դեպք է արձանագրվում։ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 24–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց` իր համար նորություն է, որ ՀՀ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց 2015 թվականից սկսած, ապա անդրադարձավ նաև 90–ականներին՝ ընդգծելով, որ նման դեպքեր եղել են միշտ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1345/78/13457815_130:0:1463:1000_1920x0_80_0_0_9bc81eafd7d9a322b657b223ade5f6d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինծառայող, մահ
հայաստան, զինծառայող, մահ
Հայաստանում կրկին զինծառայող է մահացել, նրան գտել են կախված վիճակում. ԶԼՄ
18:37 25.08.2026 (Թարմացված է: 18:40 25.08.2026) Հայաստանում 3–րդ օրն անընդմեջ զինծառայողի մահվան դեպք է արձանագրվում։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik․ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկը հայտնաբերվել է կախված վիճակում։ Այս մասին հայտնում է
ArmLur.am-ը։
Կայքի տեղեկություններով` զինծառայողը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայություն իրականացնում։
Լրատվամիջոցը գրում է, որ նրան կախված վիճակում հայտնաբերել են տանը. այսօր նրա հերթապահության օրն էր, և զինծառայողը պետք է գնար զորամաս։
Հիշեցնենք` Հայաստանում 3–րդ օրն անընդմեջ զինծառայողի մահվան դեպք է արձանագրվում։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 24–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում
ասաց` իր համար նորություն է, որ ՀՀ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց 2015 թվականից սկսած, ապա անդրադարձավ նաև 90–ականներին՝ ընդգծելով, որ նման դեպքեր եղել են միշտ։