00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:47
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Մուլտի գրուպ»–ի աշխատողները պատրաստվում են փողոց փակել և ՄԻՊ–ի հետ հանդիպում են պահանջում

© Sputnik «Մուլտի գրանդ ռեզորթի» «Ռոյալ սքայ» ռեստորանի ղեկավար Արմինե Դավթյանը
 «Մուլտի գրանդ ռեզորթի» «Ռոյալ սքայ» ռեստորանի ղեկավար Արմինե Դավթյանը  - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2026
«Մուլտի գրանդ ռեզորթի» «Ռոյալ սքայ» ռեստորանի ղեկավար Արմինե Դավթյանը
Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցները պնդում են` ՄԻՊ–ը պետք է խոսի «Մուլտի գրուպ» կոնցեռնի շուրջ ստեղծված իրավիճակի ու աշխատակիցների անգործ մնալու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Մուլտի գրուպ» կոնցեռնի աշխատակիցները պատրաստվում են կառավարության շենքի հարակից փողոցը փակել, եթե իրենց մոտ որևէ մեկը չիջնի ու հարցերին պատասխան չտա։ Այս մասին կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Գագիկ Ծառուկյանին պատկանող Ծաղկաձորի «Մուլտի գրանդ ռեզորթի» «Ռոյալ սքայ» ռեստորանի ղեկավար Արմինե Դավթյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ի կազմի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերաբացել իրենց աշխատավայրերը։
«Մենք սպասում ենք 30 րոպե, եթե որևէ մեկը չիջավ, ուրեմն փակում ենք փողոցը»,– ասաց Դավթյանը։
Նա նաև հետաքրքրվում էր, թե այս իրավիճակում ինչու Մարդու իրավունքների պաշտպանը չի հետաքրքրվում խնդրով կամ չի խոսում որևէ հարթակում։ Դավթյանը շեշտեց, որ պաշտպանված չի զգում իրեն ու իր գործընկերներն էլ նույն կարգավիճակում են։ Պնդեց` ՄԻՊ–ը պետք է խոսի «Մուլտի գրուպ» կոնցեռնի շուրջ ստեղծված իրավիճակի ու աշխատակիցների անգործ մնալու վերաբերյալ։
«Իմ հարկերից Դուք էլ եք սնվում։ Ժողովրդավարությունից եք խոսում։ Պահանջում ենք մեր հարցերին պատասխանի մարդու իրավունքների պաշտպանն ու րոպե շուտ գա այստեղ (կառավարության շենքի մոտ-խմբ.) ու փորձի պաշտպանել մեր իրավունքները»,– ասաց «Ռոյալ սքայ» ռեստորանի ղեկավարը
Ակցիայի մասնակիցները նաև վանկարկեցին` «ամոթ, ամոթ, ամոթ»։
Ակցիայի ընթացքում մասնակիցներին մոտեցավ ոստիկանության գնդապետ և նշեց` ըստ օրենքի` հավաքի բնականոն ու խաղաղ ընթացքն ապահովելու պահանջ է ներկայացնում ոստիկանությունը։ Ոստիկանության ծառայողն օրինական պահանջ ներկայացրեց` չփակել կառավարության մուտքերն ու ելքերը, չփակել Տիգրան Մեծ պողոտայի երթևեկելի հատվածը։
«Ես ուզում եմ «վերևներից» մեկն իր հով սենյակից իջնի ու մեզ լսի, եթե դա չի արվում, ինչու ես պետք է օրենքներով շարժվեմ։ Բոլորդ աշխատում եք, մենք էլ ենք ուզում աշխատել»,– ի պատասխան ոստիկանության պաշտոնյայի հորդորի` ասաց Դավթյանը։
Ոստիկանության պաշտոնյան և ևս 1 ծառայող կառավարություն մտան ու իրենց միջոցով ակցիայի մասնակիցներին փոխանցվեց, որ պետք է գնան ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։
Բոլորը շարժվեցին այդ վարչություն։ Այժմ 3 անձ ներս է մտել` այս անգամ էլ խնդիրն այնտեղ բարձրաձայնելու համար։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Լրահոս
0