https://arm.sputniknews.ru/20260727/iravakan-bespredel-tsarukjani-ajakicnery-namak-pvokhancecin-hajastanum-irani-despanin-105092988.html
Իրավական «բեսպրեդել»․ Ծառուկյանի աջակիցները նամակ փոխանցեցին Հայաստանում Իրանի դեսպանին
Իրավական «բեսպրեդել»․ Ծառուկյանի աջակիցները նամակ փոխանցեցին Հայաստանում Իրանի դեսպանին
Sputnik Արմենիա
ԲՀԿ–ի անունից նամակներ են փոխանցել նաև Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին։ 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T13:09+0400
2026-07-27T13:09+0400
2026-07-27T13:57+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
իրանի իսլամական հանրապետություն
դեսպան
խալիլ շիրղոլամի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105091541_0:0:1280:720_1920x0_80_0_0_8abb1bb448fe58beee11d20e6e6eb4a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցներն այսօր ակցիա իրականացրին Երևանում Իրանի դեսպանատան առջև և նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով` նամակում նկարագրված է Ծառուկյանի դեմ սանձազերծված իրավական ամբողջ «բեսպրեդելը»։Նա նշեց`ստացվում է, որ 2 խարդախ գործարարների կեղծ ցուցմունքների պատճառով վտանգված է հայ-իրանական բարեկամությունը։ Եվ հենց Իրանի իշխանությունները, Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունը պետք է նաև շահագրգռված լինեն ու հետամուտ լինեն, որ տեղի ունեցող ապօրինությունները բացահայտվեն։ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավոր առաջադրված Արման Աբովյանն էլ հավելեց՝ սա քաղաքական հետապնդում է, որում ներգրավված են Իրանի քաղաքացիներ։«Լիահույս ենք, որ Իրանի Հանրապետության պատկան մարմինները կձեռնարկեն բոլոր հնարավոր ու անհնար միջոցները, որ թույլ չտան Իրանի քաղաքացիներին ներքաշվել Հայաստանում տեղի ունեցող ապօրինի ներքաղաքական գործընթացների մեջ»,- նշեց Աբովյանը։Նա հիշեցրեց, որ Իրանում արդեն իսկ կան դատական որոշումներ, ըստ որոնց՝ Ծառուկյանի դեմ ցուցմունքներ տված 2 քաղաքացիներն են փորձել խարդախություն իրականացնել գործարարի հանդեպ։Տոնոյանը հայտնեց, որ ԲՀԿ–ի անունից արդեն իսկ նամակներ են ուղարկվել Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելու մարդու իրավունքների, ժողովրդավարության նորմերի կոպտագույն խախտումներին։ Ընդգծեց՝ լիահույս են, որ իրենց ելույթներում «ժողովրդավարություն», «ժողովրդավարական նորմեր» եզրույթները մշտապես օգտագործող դիվանագետները կապացուցեն, որ դրանք զուտ բառեր չեն, և Հայաստանում գործող դիվանագետներն իրենց արդար գնահատականը կտան տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105091541_276:0:1236:720_1920x0_80_0_0_923d8b1ed0c328752ba147d3a9bed165.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ ծառուկյան, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, խալիլ շիրղոլամի, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, գագիկ ծառուկյան, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, խալիլ շիրղոլամի, տեսանյութ, տեսանյութեր, видео
Իրավական «բեսպրեդել»․ Ծառուկյանի աջակիցները նամակ փոխանցեցին Հայաստանում Իրանի դեսպանին
13:09 27.07.2026 (Թարմացված է: 13:57 27.07.2026) ԲՀԿ–ի անունից նամակներ են փոխանցել նաև Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցներն այսօր ակցիա իրականացրին Երևանում Իրանի դեսպանատան առջև և նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով` նամակում նկարագրված է Ծառուկյանի դեմ սանձազերծված իրավական ամբողջ «բեսպրեդելը»։
«Մեզ համար անընդունելի է, որ ԻԻՀ երկու քաղաքացիների, խարդախների, 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերութունները։ Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել հայ-իրանական տնտեսական, մշակութային, առևտրային, քաղաքական կապերի ամրապնդման դիրքերից և արել է առավելագույնը երկու երկրների միջև այդ կապերը զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ»,- հայտարարեց Տոնոյանը։
Նա նշեց`ստացվում է, որ 2 խարդախ գործարարների կեղծ ցուցմունքների պատճառով վտանգված է հայ-իրանական բարեկամությունը։ Եվ հենց Իրանի իշխանությունները, Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունը պետք է նաև շահագրգռված լինեն ու հետամուտ լինեն, որ տեղի ունեցող ապօրինությունները բացահայտվեն։
ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավոր առաջադրված Արման Աբովյանն էլ հավելեց՝ սա քաղաքական հետապնդում է, որում ներգրավված են Իրանի քաղաքացիներ։
«Լիահույս ենք, որ Իրանի Հանրապետության պատկան մարմինները կձեռնարկեն բոլոր հնարավոր ու անհնար միջոցները, որ թույլ չտան Իրանի քաղաքացիներին ներքաշվել Հայաստանում տեղի ունեցող ապօրինի ներքաղաքական գործընթացների մեջ»,- նշեց Աբովյանը։
Նա հիշեցրեց, որ Իրանում արդեն իսկ կան դատական որոշումներ, ըստ որոնց՝ Ծառուկյանի դեմ ցուցմունքներ տված 2 քաղաքացիներն են փորձել խարդախություն իրականացնել գործարարի հանդեպ։
Տոնոյանը հայտնեց, որ ԲՀԿ–ի անունից արդեն իսկ նամակներ են ուղարկվել Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելու մարդու իրավունքների, ժողովրդավարության նորմերի կոպտագույն խախտումներին։ Ընդգծեց՝ լիահույս են, որ իրենց ելույթներում «ժողովրդավարություն», «ժողովրդավարական նորմեր» եզրույթները մշտապես օգտագործող դիվանագետները կապացուցեն, որ դրանք զուտ բառեր չեն, և Հայաստանում գործող դիվանագետներն իրենց արդար գնահատականը կտան տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը»
հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։