https://arm.sputniknews.ru/20260724/mijazgajin-gvortsynkernerin-kvoch-enq-arel-ardzaganqel-ara-ajvazjany-tsarukjani-gvortsi-masin-105008218.html
Միջազգային գործընկերներին կոչ ենք արել արձագանքել. Արա Այվազյանը` Ծառուկյանի գործի մասին
Միջազգային գործընկերներին կոչ ենք արել արձագանքել. Արա Այվազյանը` Ծառուկյանի գործի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին արտգործնախարարը նշեց` այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, ամենամեծ հարվածն է ժողովրդավարությանը։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T15:03+0400
2026-07-24T15:03+0400
2026-07-24T15:04+0400
գագիկ ծառուկյան
արա այվազյան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103434237_0:83:1600:983_1920x0_80_0_0_de82a5973ddaf2decd85cac81ad083e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող իրադարձությունները ոչ մի կապ չունեն արդարության և արդարադատության հետ. ամբողջը քաղաքական հետապնդում է, որի մեկնարկը երկրի վարչապետ կողմից տրվել է դեռ նախընտրական քարոզարշավի համար։ Այս մասին քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։Նա նշեց` ամենակարևոր ժողովրդավարական արժեքն այն է, որ 1 անձ կամ 1 ուժ չի կարող կենտրոնացնել իր մեջ բոլոր գործառույթները՝ օրենսդրական, օրենսդիր, գործադիր և դատական, սակայն այդ ամենը կատարվում է Հայաստանում։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Միայն «Արարատցեմենտ» գործարանն է աշխատում։Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103434237_90:0:1511:1066_1920x0_80_0_0_e2cd2877c122706d76f035f554d42de3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, արա այվազյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
գագիկ ծառուկյան, արա այվազյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Միջազգային գործընկերներին կոչ ենք արել արձագանքել. Արա Այվազյանը` Ծառուկյանի գործի մասին
15:03 24.07.2026 (Թարմացված է: 15:04 24.07.2026) ՀՀ նախկին արտգործնախարարը նշեց` այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, ամենամեծ հարվածն է ժողովրդավարությանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող իրադարձությունները ոչ մի կապ չունեն արդարության և արդարադատության հետ. ամբողջը քաղաքական հետապնդում է, որի մեկնարկը երկրի վարչապետ կողմից տրվել է դեռ նախընտրական քարոզարշավի համար։ Այս մասին քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
Նա նշեց` ամենակարևոր ժողովրդավարական արժեքն այն է, որ 1 անձ կամ 1 ուժ չի կարող կենտրոնացնել իր մեջ բոլոր գործառույթները՝ օրենսդրական, օրենսդիր, գործադիր և դատական, սակայն այդ ամենը կատարվում է Հայաստանում։
«Ցավոք սրտի, այսօր Հայաստանում բոլոր այդ գործառույթները կենտրոնացել են մեկ անձի ձեռքում, և սա ամենամեծ հարվածն է ժողովրդավարության համար, այնպես որ, բոլորի համար էլ ակնհայտ է, որ այստեղ մենք արդարության և արդարադատության հետ գործ չունենք։ Սա քաղաքական հետապնդում է։ Մենք կոչ ենք արել մեր միջազգային գործընկերներին, որպեսզի արձագանքեն, որովհետև բոլոր դեմոկրատական երկրները ջատագովն են ժողովրդավարական արժեքների»,–ասաց նա։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Միայն «Արարատցեմենտ» գործարանն է աշխատում։
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը»
հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։