00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից՝ թույլ չտալով լինել Ծառուկյանի պաշտպանը

© SputnikԵրեմ Սարգսյան
Երեմ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2026
Բաժանորդագրվել
Պաշտպանը վստահ է, որ ՔԿ-ն այդ քայլին գնացել է վախից, քանի որ երեկ Ծառուկյանի պաշտպանական խումբը ջախջախել է մեղադրող կողմին։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից՝ թույլ չտալով շարունակել իրականացնել Գագիկ Ծառուկյանի իրավական պաշտպանությունը։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեում այսօր շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ու առերեսումն իրանցիների հետ։
«Առերեսումը սկսելուց առաջ որոշեցին, որ ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնում են վարույթից։ Որովհետև Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր հանդիպումների ժամանակ ես ևս ներկա եմ եղել, և իրենք դիտարկել են, որ ես կարող եմ գործի վերաբերյալ տվյալ ունենալ և վկայի կարգավիճակում հարցաքննվել։ Սա ապօրինության գագաթնակետն է»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Պաշտպանի խոսքով՝ երեկ արդեն փորձում էին հիմքեր ստեղծել իրեն վարույթից հեռացնելու համար։ Վստահ է, որ ՔԿ-ն այդ քայլին գնացել է վախից, քանի որ երեկ Ծառուկյանի պաշտպանական խումբը ջախջախել է մեղադրող կողմին։
Երեմ Սարգսյանի խոսքով՝ ինքն ուղիղ հարց է տվել գործում ներգրավված իրանցուն, թե եթե հիշում է, որ ինքը ներկա է եղել Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը, կարո՞ղ է մատնանշել, թե ինչ կարգավիճակով է ինքը մասնակցել այդ հանդիպումներին։
«Ինքն ուղիղ նշեց, որ ճանաչել է որպես Գագիկ Ծառուկյանի փաստաբան։ Քրեական դատավարության օրենսգիրքն ասում է՝ «չի կարող որպես վկա հարցաքննվել փաստաբանը՝ կապված իր կողմից որպես փաստաբան մատուցվող ծառայությունների հետ։ Իրենք այդքանը չէին ֆայմել, չէին հասցրել սովորեցնել, ես կանխեցի, առերեսման ժամանակ այդ հարցը տվեցի, որովհետև տեսա՝ ուզում են հիմքեր նախապատրաստել ինձ վարույթից հեռացնելու համար, որովհետև շատ եմ խանգարում՝ իրենց ապօրինությունները բացահայտելով»,- նշեց Սարգսյանը։
Այնուամենայնիվ, փաստաբան Երեմ Սարգսյանին այսօր 15։00-ին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության՝ որպես վկա։
Փաստաբանը շեշտեց, որ բողոքարկելու է այս որոշումը դատախազությունում և դատարանում։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Միայն «Արարատցեմենտ» գործարանն է աշխատում։
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Լրահոս
0