https://arm.sputniknews.ru/20260721/gagik-tsarukjani-harcaqnnutjuny-aveli-qan-10-zham-anc-avartvec-104898813.html
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավելի քան 10 ժամ անց ավարտվեց. առերեսում է եղել
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավելի քան 10 ժամ անց ավարտվեց. առերեսում է եղել
Sputnik Արմենիա
Հարցաքննությունը կշարունակվի վաղը։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T22:27+0400
2026-07-21T22:27+0400
2026-07-21T22:49+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
երեմ սարգսյան
հարցաքննություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104858706_0:83:1600:983_1920x0_80_0_0_680f4d625c258d90fdedefab7f952029.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը ավելի քան 10 ժամ անց ավարտվեց, նրան կրկին տարան «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։Ծառուկյանի հարցաքննությունը սկսվել էր ժամը 11։30-ին։ Այդ պահին փաստաբան Երեմ Սարգսյանը տեղյակ չէր, թե ինչ գործով են Ծառուկյանին հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Փաստաբանը ենթադրել էր, որ խոսքը խարդախության, փողերի լվացման և նմանատիպ գործի մասին է, քանի որ տվյալ վարչությունում հենց դա է քննվում։Նրա խոսքով` հուլիսի 22-ին հարցաքննությունը կշարունակվի կա՛մ նույն անձի հետ, կա՛մ այլ անձի հետ առերեսում կարող է լինել։ Սարգսյանը հայտնեց` իրենք պնդել են, որ նույն անձի հետ շարունակվի հարցաքննությունը, քանի որ իրենք դեռ չեն ավարտել իրենց հարցերը։Պաշտպանը նշեց, որ գործով տուժող են ճանաչված նաև նույն անձի հայրն ու եղբայրը։Փաստաբան Էմին Խաչատրյանն էլ նշեց, որ իրենք ամեն ինչ անում են` գործիմիակողմանի քննությունը բացառելու և օբյեկտիվ իրականությունը բացահայտելու համար։ Նրա խոսքով` քննչական գործողության ամբողջ ընթացքը տեսաձայնագրվում է։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Միայն «Արարատցեմենտ» գործարանն է աշխատում։ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104858706_90:0:1511:1066_1920x0_80_0_0_7908c33ffe1a48a62f6ee14b820be560.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ ծառուկյան, երեմ սարգսյան, հարցաքննություն
հայաստան, գագիկ ծառուկյան, երեմ սարգսյան, հարցաքննություն
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավելի քան 10 ժամ անց ավարտվեց. առերեսում է եղել
22:27 21.07.2026 (Թարմացված է: 22:49 21.07.2026) Հարցաքննությունը կշարունակվի վաղը։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը ավելի քան 10 ժամ անց ավարտվեց, նրան կրկին տարան «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։
Ծառուկյանի հարցաքննությունը սկսվել էր ժամը 11։30-ին։ Այդ պահին փաստաբան Երեմ Սարգսյանը տեղյակ չէր, թե ինչ գործով են Ծառուկյանին հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Փաստաբանը ենթադրել էր, որ խոսքը խարդախության, փողերի լվացման և նմանատիպ գործի մասին է, քանի որ տվյալ վարչությունում հենց դա է քննվում։
«Առերեսում էր կատարվում, այս ամբողջ ընթացքում բացառապես այդ քննչական գործողությունն է կատարվել։ Մենք հարցեր ունեինք Իրանի քաղաքացուն, որը տուժող է ճանաչվել։ Նրան բազմաթիվ հարցեր էինք տալիս։ Ըստ էության, այդ հարցերը չենք էլ ավարտել, մանրակրկիտ հարցեր էինք տալիս, որոնց վարույթն իրականացնող մարմինը չէր էլ անդրադարձել։ Տեսնում ենք, որ հիմք են ընդունվել նրանց դատարկ հայտարարությունները, իբրև թե Գագիկ Ծառուկյանն իրենցից գումար է հափշտակել։ Բոլոր հանգամանքները փաստում են, որ հենց իրենք են Գագիկ Ծառուկյանից գումար հափշտակել»,– հարցաքննության ավարտից հետո ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` հուլիսի 22-ին հարցաքննությունը կշարունակվի կա՛մ նույն անձի հետ, կա՛մ այլ անձի հետ առերեսում կարող է լինել։ Սարգսյանը հայտնեց` իրենք պնդել են, որ նույն անձի հետ շարունակվի հարցաքննությունը, քանի որ իրենք դեռ չեն ավարտել իրենց հարցերը։
Պաշտպանը նշեց, որ գործով տուժող են ճանաչված նաև նույն անձի հայրն ու եղբայրը։
Փաստաբան Էմին Խաչատրյանն էլ նշեց, որ իրենք ամեն ինչ անում են` գործի
միակողմանի քննությունը բացառելու և օբյեկտիվ իրականությունը բացահայտելու համար։ Նրա խոսքով` քննչական գործողության ամբողջ ընթացքը տեսաձայնագրվում է։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Միայն «Արարատցեմենտ» գործարանն է աշխատում։
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը»
հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։