https://arm.sputniknews.ru/20260716/datakhazutjuny-pahanjum-e-tsarukjanic-brnagandzel-75-ansharzh-gujq-ev-shurj-106-mlrd-dram-104690404.html
Դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ
Դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ
Sputnik Արմենիա
Դատախազությունը պնդում է, որ 105 միլիարդ 865 միլիոն դրամը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T13:14+0400
2026-07-16T13:14+0400
2026-07-16T13:40+0400
հայաստան
հհ դատախազություն
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78863096_0:148:1441:958_1920x0_80_0_0_323c9e88994431dac5f5fe9f5bc42904.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք, 42 մեքենա և 105,9 մլրդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության հանրային կապերի բաժինը։Նշվում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում հայցադիմում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։Հայցադիմումով պահանջվում է Ծառուկյանից բռնագանձել՝Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Սկսել է աշխատել միայն «Արարատցեմենտ» գործարանը։ Արդեն մի քանի օր է` բոլոր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անում և ՔԿ–ից պահանջում, որ թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78863096_42:0:1319:958_1920x0_80_0_0_5862fe8a95e7445bcfa4ac32d0ac5e22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ դատախազություն, գագիկ ծառուկյան
հայաստան, հհ դատախազություն, գագիկ ծառուկյան
Դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ
13:14 16.07.2026 (Թարմացված է: 13:40 16.07.2026) Դատախազությունը պնդում է, որ 105 միլիարդ 865 միլիոն դրամը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք, 42 մեքենա և 105,9 մլրդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության հանրային կապերի բաժինը։
Նշվում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում հայցադիմում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Հայցադիմումով պահանջվում է Ծառուկյանից բռնագանձել՝
75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում,
38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք,
105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Սկսել է աշխատել միայն «Արարատցեմենտ» գործարանը։ Արդեն մի քանի օր է` բոլոր ձեռնարկությունների աշխատակիցները
բողոքի ակցիաներ են անում և ՔԿ–ից պահանջում, որ թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: