https://arm.sputniknews.ru/20260714/multi-grup-kvoncerni-ynkerutjunneri-chashkhately-khndirner-e-arajacrel-manramasner-104611743.html
«Մուլտի գրուպ» կոնցեռնի ընկերությունների չաշխատելը խնդիրներ է առաջացրել. մանրամասներ
«Մուլտի գրուպ» կոնցեռնի ընկերությունների չաշխատելը խնդիրներ է առաջացրել. մանրամասներ
Sputnik Արմենիա
ՔԿ–ի խուզարկություններից հետո Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններից միայն «Արարատցեմենտն» է վերաբացվել, մնացածը շարունակում են փակ մնալ։ 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T16:04+0400
2026-07-14T16:04+0400
2026-07-14T16:16+0400
հայաստան
մուլտի գրուպ
օլիմպավան
ռեստորան
փարավոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104455280_0:150:1600:1050_1920x0_80_0_0_ca462ce5ae80f4cecf97e4429b8bba4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված «Օլիմպավան» մարզաառողջարարական կենտրոնի, Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատի, «Մուլտի վելնես» սպորտային համալիրի, «Փարավոն» ռեստորանային համալիրի և այլ ձեռնարկությունների չաշխատելու հետևանքով մի շարք խնդիրներ են առաջացել և դեռ կարող են առաջանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասացին կոնցեռնում ընդգրկված ընկերությունների ներկայացուցիչներն ու Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Սկսել է աշխատել միայն «Արարատցեմենտ» գործարանը։ Արդեն մի քանի օր է` բոլոր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անում և ՔԿ–ից պահանջում, որ թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։Օլիմպավանում կրկին քննչական գործողություններ են իրականացվել. ինչ է կատարվել«Օլիմպավանի» տնօրեն Իշխան Սեդրակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ կապարակնքման հետևանքով արդեն տեխնիկական խնդիրներ են առաջանում։Լողավազանի ֆիլտրացիայի, շենքի օդափոխության և մի շարք այլ խնդիրներ կան նաև «Մուլտի վելնեսում»։Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատում էլ մեծ քանակությամբ սպիրտ կա սարքերի խողովակների մեջ, դրանք չեն դատարկվել։ Սա ֆիզիկական անվտանգության լրջագույն խնդիր կարող է առաջացնել ոչ միայն գործարանի, այլև հարակից շենք–շինությունների համար։Փաստաբան Սմբատ Մինասյանը Sputnik Արմենիային ասաց, որ խնդիրներ կան նաև «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրում։Նա նշեց, որ այս պահին քննարկումներ են ընթանում քննչական մարմինների հետ, որպեսզի հնարավորություն տրվի սանիտարահիգիենիկ, ինչպես նաև անվտանգային խնդիրները վերացնելու համար։Հիշեցնենք` Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104455280_0:0:1600:1200_1920x0_80_0_0_3bc51a95f6eb908a74166c63d7029457.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մուլտի գրուպ, օլիմպավան, ռեստորան, փարավոն
հայաստան, մուլտի գրուպ, օլիմպավան, ռեստորան, փարավոն
«Մուլտի գրուպ» կոնցեռնի ընկերությունների չաշխատելը խնդիրներ է առաջացրել. մանրամասներ
16:04 14.07.2026 (Թարմացված է: 16:16 14.07.2026) ՔԿ–ի խուզարկություններից հետո Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններից միայն «Արարատցեմենտն» է վերաբացվել, մնացածը շարունակում են փակ մնալ։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված «Օլիմպավան» մարզաառողջարարական կենտրոնի, Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատի, «Մուլտի վելնես» սպորտային համալիրի, «Փարավոն» ռեստորանային համալիրի և այլ ձեռնարկությունների չաշխատելու հետևանքով մի շարք խնդիրներ են առաջացել և դեռ կարող են առաջանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասացին կոնցեռնում ընդգրկված ընկերությունների ներկայացուցիչներն ու Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Սկսել է աշխատել միայն «Արարատցեմենտ» գործարանը։ Արդեն մի քանի օր է` բոլոր ձեռնարկությունների աշխատակիցները
բողոքի ակցիաներ են անում և ՔԿ–ից պահանջում, որ թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։
«Օլիմպավանի» տնօրեն Իշխան Սեդրակյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ կապարակնքման հետևանքով արդեն տեխնիկական խնդիրներ են առաջանում։
«Լողավազանի ֆիլտրացիան չի կատարվում, ինչը խնդիր է, օդափոխությունը շենքում չի կատարվում, ինչը նույնպես խնդիր է։ Կարևորագույն խնդիրը, սակայն, մեր հավաքականների մարզումներն են, որոնք դադարեցվել են։ Ուսումնամարզական հավաքներ անցկացնելու նմանատիպ վայր չկա, Ծաղկաձորում այս եղանակին հարմար չէ»,– նշեց Սեդրակյանը։
Լողավազանի ֆիլտրացիայի, շենքի օդափոխության և մի շարք այլ խնդիրներ կան նաև «Մուլտի վելնեսում»։
Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատում էլ մեծ քանակությամբ սպիրտ կա սարքերի խողովակների մեջ, դրանք չեն դատարկվել։ Սա ֆիզիկական անվտանգության լրջագույն խնդիր կարող է առաջացնել ոչ միայն գործարանի, այլև հարակից շենք–շինությունների համար։
Փաստաբան Սմբատ Մինասյանը
Sputnik Արմենիային ասաց, որ խնդիրներ կան նաև
«Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրում։
«Խողովակները վնասվել են «Փարավոնի» սենյակներից մեկում, ջուրը լցվել էր տարածք։ Ասել էին, թե կարելի է ուղղակի ջրահեռացման փականները փակել, ու վերջ։ Դա խնդրի լուծում չէ, քանի որ ամբողջ ջրային համակարգը փակելու պարագայում կարող է անվտանգային լուրջ խնդիր առաջանալ։ Եթե հրդեհ բռնկվի, նման դեպքում ամբողջ շենքը կայրվի»,– ասաց Մինասյանը։
Նա նշեց, որ այս պահին քննարկումներ են ընթանում քննչական մարմինների հետ, որպեսզի հնարավորություն տրվի սանիտարահիգիենիկ, ինչպես նաև անվտանգային խնդիրները վերացնելու համար։
Հիշեցնենք` Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: