00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Մուլտի Գրանդ Փարավոնի» կապարակնքնման պատճառով տուժում են նաև հաճախորդները

Բաժանորդագրվել
Աշխատակիցները վստահ են, որ իրավապահ մարմինները կարող են իրենց աշխատանքն այնպես կազմակերպել, որ չխանգարեն ռեստորանի կամ հյուրանոցի ամենօրյա աշխատանքին։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. «Մուլտի Գրանդ Փարավոն» հյուրանոց–ռեստորանի կապարակնքնման պատճառով տուժում է ոչ միայն բիզնեսը, այլև այն մարդիկ, ովքեր տարատեսակ միջոցառումներ ունեն պլանավորած` հարսանեկան արարողությունից մինչև ընտանեկան հանգիստ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մուլտի Գրանդ Փարավոնի» աշխատակիցներից մեկը։
Հայտնել էինք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի շարք ընկերությունների աշխատակիցներ միաժամանակյա ակցիաներ են անցկացնում ձեռնարկությունների մոտ՝ նախաքննական մարմնից պահանջելով բացել կապարակնիքները և թույլ տալ իրենց աշխատել։
«Եթե ամեն մեկս մեր վրա վերցնի, ի՞նչ կաներ, եթե օրական 1000-ավոր հաճախորդներ զանգեին... ամոթանք ենք լսում, վիրավորանք` նույնպես, ուղղակի շատ ամոթ է, չգիտենք` ինչ անենք։ Անելանելի իրավիճակ է...մարդիկ մոտակա օրերին մեր մոտ գրանցված հարսանիք ունեն, զանգ են տալիս, ասում են՝ ի՞նչ անենք, նույնիսկ իրենց տեխնիկական, դիզայներական բոլոր պայմանավորվածությունները համապատասխանեցրած է մեր սրահի հետ։ 3–4 օրում ամեն ինչ փոխել, գնալ ուրիշ ռեստորան, այն էլ ամառային սեզոնին, շատ դժվար կլինի։ Ունենք շատ հյուրեր, ովքեր 1 տարի առաջ տոմսեր են ամրագրել, թանկ գնով ձեռք են բերել, պիտի գան, չգիտեն` ինչ անել»,–ասաց նա։
Աշխատակիցները վստահ են, որ իրավապահ մարմինները կարող են իրենց աշխատանքն այնպես կազմակերպել, որ չխանգարեն ռեստորանի կամ հյուրանոցի ամենօրյա աշխատանքին։
Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ավելի քան 20 ընկերություն կապարակնքվեց և մինչ օրս չի գործում։
Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Լրահոս
0