Մեր աշխատանքն ենք ուզում. «Մուլտի գրուպի» աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում
12:47 13.07.2026 (Թարմացված է: 14:01 13.07.2026)
© Sputnik
Բաժանորդագրվել
Բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները պահանջում են նախաքննական մարմիններին այնպես աշխատել, որ իրենք առանց աշխատանք չմնան։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի շարք ընկերությունների աշխատակիցներ միաժամանակյա ակցիաներ են անցկացնում ձեռնարկությունների մոտ՝ նախաքննական մարմնից պահանջելով բացել կապարակնիքները և թույլ տալ իրենց աշխատել։

«Մուլտի գրուպի» աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում
© Sputnik
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին այնածավալ խուզարկություններ են իրականացվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ընդհանուր առմամբ 71 հասցեներում։ Այս պահին ավելի քան 20 ընկերություններ կապարակնքված են։
«Մեկ շաբաթ է այս անորոշ վիճակն է, ոչինչ չեն ասում, և մենք չգիտենք դե դա ինչքան կտևի։ Խոսքս ուղղում եմ հանրապետության վարչապետին` խնդրում ենք, պահանջում ենք, հորդորում ենք, թույլ տվեք մարդիկ մտնեն աշխատեն, չէ որ բոլորն ընտանիքներ ունեն։ Մենք ավել ոչինչ ենք ուզում, մեր աշխատանքն ենք ուզում»,– ասաց Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցներից մեկը։
Կնոջ խոսքով` իրենք հորդորում են նախաքննական մարմիններին իրենց աշխատանքները կատարել այնպես, որ ձեռնարկությունների աշխատակիցների համար լինի անցնցում, և արտադրական գործունեությունը չխաթարվի։
Կոմբինատի աշխատակիցները պահանջում են, որպեսզի իրենց հստակ ժամկետներ ասեն, թե երբ են վերադառնալու աշխատանքի։
«Մեր պահանջն այն է, որ աշխատենք, տանը նստելով բան դուրս չի գա։Ունենք վարկեր, պարտքեր, որ պետք է փակենք ։ Գումար չկա, որ տան համար հաց առնենք, յոլա գնանք, ստիպված եկել ենք խնդրենք, որ թույլ տան աշխատենք»,–ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։
Միաժամանակ ակցիա է ընթանում նաև Աբովյան քաղաքում գտնվող «Մուլտի սթոուն» հանքարդյունահանման և վերամշակման գործարանի մոտ։ Աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված ընկերությունը:
«Ուզում ենք մեզ ասեն՝ այս 70 աշխատատեղը կբացվի, թե չէ։ Գոնե մեզ հույս տան, ասեն՝ մեկ օրից, տասը օրից կամ երբ կբացվի։ Եթե չի բացվելու, գոնե իմանանք, որ ամեն մեկն իր գլխի ճարը տեսնի»,- նշեց աշխատակիցներից մեկը։
Մեկ այլ աշխատակցի խոսքով` 1 շաբաթ է անցել, բայց պաշտոնական պատասխան չեն ստացել իրավապահ մարմիններից։ Պատրաստվում են գնալ Աբովյանի քննչական կոմիտե՝ պարզաբանում պահանջելու։

1/4
© Sputnik
«Մուլտի գրուպի» աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում

2/4
© Sputnik
«Մուլտի գրուպի» աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում

3/4
© Sputnik
«Մուլտի գրուպի» աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում

4/4
© Sputnik
«Մուլտի գրուպի» աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում
1/4
© Sputnik
«Մուլտի գրուպի» աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում
2/4
© Sputnik
«Մուլտի գրուպի» աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում
3/4
© Sputnik
«Մուլտի գրուպի» աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում
4/4
© Sputnik
«Մուլտի գրուպի» աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում
«Եթե պատասխան չստանանք, հնարավոր է՝ իջնենք և փակենք Երևան–Սևան ավտոմայրուղին»,- հայտարարեց տղամարդը։
Նշենք, որ «Մուլտի սթոուն» հանքարդյունահանման և վերամշակման գործարանի աշխատակիցները պարզաբանում ստանալու համար գնացին Աբովյանի քննչական կոմիտե, բայց այնտեղ հրաժարվեցին իրենց ընդունել։
Աշխատակիցները հայտարարեցին, որ վաղը կգան Երևան` ՀՀ քննչական կոմիտեից պարզաբանումներ ստանալու համար։
Աշխատակիցները հայտարարեցին, որ վաղը կգան Երևան` ՀՀ քննչական կոմիտեից պարզաբանումներ ստանալու համար։
Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: