https://arm.sputniknews.ru/20260713/aravvotjan-hjurerin-durs-hanecin-hamarneric-bvoghvoqi-akcia-tsaghkadzvori-multi-resti-mvot-104562567.html
Առավոտյան հյուրերին դուրս հանեցին համարներից․ բողոքի ակցիա Ծաղկաձորի «Մուլտի Ռեստի» մոտ
Առավոտյան հյուրերին դուրս հանեցին համարներից․ բողոքի ակցիա Ծաղկաձորի «Մուլտի Ռեստի» մոտ
Sputnik Արմենիա
Այն, ինչ տեղի է ունենում, մեծ հարված է հասցնում սովորական մարդկանց, որոնք իրենց աշխատանքով կենցաղային հարցեր են հոգում։ 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T17:15+0400
2026-07-13T17:15+0400
2026-07-13T17:17+0400
գագիկ ծառուկյան
հյուրանոց
ծաղկաձոր
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1693/58/16935821_0:0:1600:901_1920x0_80_0_0_e08b6cb8759be37aea26fc9386727369.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով թույլ տալ իրենց վերադառնալ աշխատանքի։Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, սովորական մարդկանց է մեծ հարված հասցնում, քանի որ բազմաթիվ աշխատակիցներ հիմա հարկադիր պարապուրդում են՝ անորոշության մեջ։Հավելեց՝ այս ամենը վնասում է նաև հյուրանոցի բարի համբավին․ հիմա հանգստի շրջան է, ու հյուրանոցում ամրագրումներ կան ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից։ Հուլիսի 6-ի առավոտյան խուզարկության ժամանակ հյուրերին պարզապես դուրս են հանել հյուրանոցի համարներից, նրանցից հետո սպասարկող անձնակազմին թույլ չեն տվել ներս մտնել, մաքրել համարները, սննդի մնացորդները և այլն։Աշխատակիցները խնդրում են թույլ տալ իրենց վերադառնալ աշխատանքի․ նրանցից մեկը նշեց՝ Արցախից են եկել, վարձով են ապրում, առանց այս աշխատանքի դրսում են հայտնվելու։Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ավելի քան 20 ընկերություն կապարակնքվեց և մինչ օրս չի գործում։Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
ծաղկաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1693/58/16935821_103:0:1526:1067_1920x0_80_0_0_8b81ae9f1255c735bd7f176430b3e1bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, հյուրանոց, ծաղկաձոր, բողոքի ակցիա
գագիկ ծառուկյան, հյուրանոց, ծաղկաձոր, բողոքի ակցիա
Առավոտյան հյուրերին դուրս հանեցին համարներից․ բողոքի ակցիա Ծաղկաձորի «Մուլտի Ռեստի» մոտ
17:15 13.07.2026 (Թարմացված է: 17:17 13.07.2026) Այն, ինչ տեղի է ունենում, մեծ հարված է հասցնում սովորական մարդկանց, որոնք իրենց աշխատանքով կենցաղային հարցեր են հոգում։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով թույլ տալ իրենց վերադառնալ աշխատանքի։
«Խնդրում ենք կառավարությանը ևս մեկ անգամ վերանայել այս ամեն ինչն ու բացել կապարակնքված ընկերությունների դռները, որ մարդիկ կարողանան իրենց աշխատանքին վերադառնալ»,- «Կենտրոն» հեռուստաընկերության հետ զրույցում նշեց հյուրանոցի գլխավոր տնօրեն Գևորգ Անտոնյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, սովորական մարդկանց է մեծ հարված հասցնում, քանի որ բազմաթիվ աշխատակիցներ հիմա հարկադիր պարապուրդում են՝ անորոշության մեջ։
Հավելեց՝ այս ամենը վնասում է նաև հյուրանոցի բարի համբավին․ հիմա հանգստի շրջան է, ու հյուրանոցում ամրագրումներ կան ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից։ Հուլիսի 6-ի առավոտյան խուզարկության ժամանակ հյուրերին պարզապես դուրս են հանել հյուրանոցի համարներից, նրանցից հետո սպասարկող անձնակազմին թույլ չեն տվել ներս մտնել, մաքրել համարները, սննդի մնացորդները և այլն։
Աշխատակիցները խնդրում են թույլ տալ իրենց վերադառնալ աշխատանքի․ նրանցից մեկը նշեց՝ Արցախից են եկել, վարձով են ապրում, առանց այս աշխատանքի դրսում են հայտնվելու։
Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները
ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ավելի քան 20 ընկերություն կապարակնքվեց և մինչ օրս չի գործում։
Գագիկ Ծառուկյանին
ձերբակալեցին, ապա
կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: