https://arm.sputniknews.ru/20260713/ararat-kvombinati-kaparaknqman-hetevanqvov-mets-vnas-e-hascvel-zbvosashrjutjany-azizjan-104553750.html
«Արարատ» կոմբինատի կապարակնքման հետևանքով մեծ վնաս է հասցվել զբոսաշրջությանը. Ազիզյան
«Արարատ» կոմբինատի կապարակնքման հետևանքով մեծ վնաս է հասցվել զբոսաշրջությանը. Ազիզյան
Sputnik Արմենիա
Նինա Ազիզյանի խոսքով` հիմա կոմբինատում զբոսաշրջության համար ակտիվ շրջան է, մինչդեռ իրենք ժամանակ են կորցնում։ 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T13:50+0400
2026-07-13T13:50+0400
2026-07-13T14:03+0400
գինի
կոնյակ
գործարան
զբոսաշրջիկ
զբոսաշրջություն
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1066/07/10660762_0:0:1600:901_1920x0_80_0_0_abcaca0296004d8eea371ae1d6619ab8.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կապարակնքման հետևանքով մեծ վնաս է հասցվել նաև զբոսաշրջությանը։ Այս մասին հայտարարեց կոմբինատի էքսկուրսիաների բաժնի պետ Նինա Ազիզյանը։Ազիզյանի խոսքով` հիմա կոմբինատում զբոսաշրջության համար ակտիվ շրջան է, իսկ իրենք ժամանակ են կորցնում։«Մեծ կորուստներ է ունենում ոչ միայն գործարանը, այլ նաև պետությունը, որովհետև մենք նորմալ հարկերով աշխատում ենք։ Ստացվում է` մենք վանում ենք մեր զբոսաշրջիկներին` ամեն անգամ իրանց մերժելով։ Գործնական հեռախոսն ինձ մոտ է, եթե ձեզ ցույց տամ` ինչքան զանգեր է մեզ եկել տուրիստներից, մարդիկ խնդրում են` գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց քանի որ մենք էլ ենք հարկադիր արձակուրդի գնացել, ես իրենց բոլորին մերժում եմ ստիպված, հետո չգիտեմ` ոնց են այդքան տուրիստների նորից ներգրավելու գործարանում»,–ասաց նա։Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ավելի քան 20 ընկերություն կապարակնքվեց և մինչ օրս չի գործում։ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1066/07/10660762_112:0:1600:1116_1920x0_80_0_0_5e7dc4c35cd76114797b246b01b013a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գինի, կոնյակ, գործարան, զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , գագիկ ծառուկյան
գինի, կոնյակ, գործարան, զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , գագիկ ծառուկյան
«Արարատ» կոմբինատի կապարակնքման հետևանքով մեծ վնաս է հասցվել զբոսաշրջությանը. Ազիզյան
13:50 13.07.2026 (Թարմացված է: 14:03 13.07.2026) Նինա Ազիզյանի խոսքով` հիմա կոմբինատում զբոսաշրջության համար ակտիվ շրջան է, մինչդեռ իրենք ժամանակ են կորցնում։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կապարակնքման հետևանքով մեծ վնաս է հասցվել նաև զբոսաշրջությանը։ Այս մասին հայտարարեց կոմբինատի էքսկուրսիաների բաժնի պետ Նինա Ազիզյանը։
«Երկուշաբթի օրվանից բավականին մեծ խմբեր ենք ունեցել գրանցված, ու քանի որ մենք էլ էստեղ չենք եղել աշխատանքի, անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է ու չենք կարող էքսկուրսիա անցկացնել։ Խոսքը չի գնում 5–10 հոգու մասին, մոտավորապես 80-100 հոգանոց խմբերի մասին եմ խոսում»,–ասաց նա։
Ազիզյանի խոսքով` հիմա կոմբինատում զբոսաշրջության համար ակտիվ շրջան է, իսկ իրենք ժամանակ են կորցնում։
«Մեծ կորուստներ է ունենում ոչ միայն գործարանը, այլ նաև պետությունը, որովհետև մենք նորմալ հարկերով աշխատում ենք։ Ստացվում է` մենք վանում ենք մեր զբոսաշրջիկներին` ամեն անգամ իրանց մերժելով։ Գործնական հեռախոսն ինձ մոտ է, եթե ձեզ ցույց տամ` ինչքան զանգեր է մեզ եկել տուրիստներից, մարդիկ խնդրում են` գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց քանի որ մենք էլ ենք հարկադիր արձակուրդի գնացել, ես իրենց բոլորին մերժում եմ ստիպված, հետո չգիտեմ` ոնց են այդքան տուրիստների նորից ներգրավելու գործարանում»,–ասաց նա։
Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները
ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ավելի քան 20 ընկերություն կապարակնքվեց և մինչ օրս չի գործում։
Գագիկ Ծառուկյանին
ձերբակալեցին, ապա
կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: