00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
8 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:01
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հանրային 100-ից ավելի գործիչներ պահանջում են ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին

© Photo : Social media of Gagik TsarukyanԳագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2026
Բաժանորդագրվել
Նախաձեռնված ստորագրահավաքին արդեն միացել են ճանաչված դեմքեր տարբեր ոլորտներից։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ ու կազմակերպություններ ստորագրահավաքով իրենց աջակցությունն են հայտնել կալանքի տակ գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, պահանջելով անհապաղ դադարեցնել նրա նկատմամբ աննախադեպ բռնաճնշումները։ Այս մասին տեղեկացրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Մեր վրդովմունքն ու անհանգստությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանի դեմ մեկնարկած աննախադեպ և անարդար ճնշումների վերաբերյալ։ Գագիկ Ծառուկյանն ամբողջ կյանքում կառուցել է Հայաստանում, բարիք ստեղծել մեր երկրի համար, տասնամյակներ շարունակ աջակցել է սպորտին, մշակույթին, կրթությանը, եկեղեցուն, աշխարհի բոլոր ծայրերում հայապահպանությանը։ Նրա դեմ սանձազերծված տգեղ, հակամարդկային արշավը պատիվ չի բերում դրա մասնակիցներից որևէ մեկին»,–նշված է հայտարարության տեքստում։
Ընդգծվում է, որ գործող տասնյակ խոշոր ձեռնարկությունների աշխատանքի ընդհատումը, արտադրական ցիկլի կոպիտ դադարեցումը վնասում են այդ ձեռնարկությունների առողջ կենսագործունեությանը, գործազուրկ են թողնում հազարավոր աշխատակիցների և լրջորեն վնասում են երկրի գործարար և ներդրումային վարկանիշին։
Հայտարարության տակ այս պահին ստորագրել են`
Մարտին Վարդազարյան – ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր
Հրանտ Թոխատյան - Հայաստանի ժողովրդական արտիստ
Գուրգեն Մելիքյան - ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր
Նորա Արմանի - դերասանուհի, ռեժիսոր, ԱՄՆ
Հակոբ Ղազանչյան - ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ բեմադրիչ
Մերուժան Տեր-Գուլանյան - գրող, հրապարակախոս
Հովհաննես Իշխանյան – ռեժիսոր
Աննա Մայիլյան – ՀՀ վաստակավոր երգչուհի
Արամ Գևորգյան - երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
Էմմա Պետրոսյան - երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
Ռուբեն Մելքոնյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Աբրահամ Գասպարյան – ՔԳԹ․դոց․, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն
Արտակ Բեգլարյան – Արցախի նախկին ՄԻՊ
Նժդեհ Իսկանդարյան – Արցախի Հանրապետության պետական նախարար
Շուշան Պետրոսյան – երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
Նազենի Հովհաննիսյան - դերասանուհի, հաղորդավարուհի
Ավետ Բարսեղյան – բանաստեղծ, ՀՀ վաստակավոր արտիստ
Լևոն Հարությունյան – դերասան
Դավիթ Սահակյանց - ռեժիսոր-մուլտիպլիկատոր
Մհեր Մկրտչյան – ռեժիսոր
Դավիթ Ամալյան - երգիչ, երգահան
Արմեն Սամվելյան – քանդակագործ
Վահագն Մելիքյան - արտակարգ և լիազոր դեսպան
Մարիամ Չախոյան - «Թուխմանուկ» ՀԿ նախագահ, իրավաբան
Վիկտոր Մնացականյան - Հայկական գորգի ազգային կենտրոնի նախագահ
Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի դեկան
Կարո Վարդանյան – գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ
Սամվել Հարոյան – մշակույթի գործիչ
Արսեն Գրիգորյան – երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
Ալլա Լևոնյան - երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ
Արթուր Բախտամյան – ՀՀ վաստակավոր լրագրող
Իսրայել Հակոբկոխյան- սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ
Արմինե Հովհաննիսյան – Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ հիմնադիր
Սարգիս Բաղդասարյան – մշակույթի վաստակավոր գործիչ
Արման Նուռ - զարդագործ, ոսկերիչ
Գայանե Ներսիսյան ՀՀ վաստակավոր արտիստ
Արթուր Մեսրոպյան – ֆուտբոլիստ
Ռուբեն Մխիթարյան – պրոդյուսեր
Սոֆի Մխեյան –երգչուհի
Անաիս Սարդարյան – դերասանուհի
Վահե Բեգոյան – խմբավար
Արթուր Սահակյան – ռեժիսոր
Ժիրայր Դադասյան - ռեժիսոր
Անի Ղազարյան – դերասանուհի
Հուսիկ Արա – բանաստեղծ
Լիլիթ Բլեյան – երգահան
Արթուր Խաչենց – երգիչ
Հովհաննես Գալստյան – ռեժիսոր
Տիգրան Ավետիսյան – երաժիշտ
Արթուր Հովհաննիսյան –պրոդյուսեր
Լիլիթ Մելքոնյան – հեռուստալրագրող
Սրբուհի Ստամբոլցյան - երգչուհի, երգահան
Կարապետ Մինասյան - Հայաստանի արդարադատության նախարարի նախկին խորհրդական, ԽՍՀՄ սպորտի վարպետ
Մարինե Զաքարյան - կինոռեժիսոր, կինոսցենարիստ
Սաթիկ Ստեփանյան - կինոճարտարագետ, պրոդյուսեր
Արմեն Գրեյգ - կինոդերասան, պրոդյուսեր, ԱՄԷ
Լիանա Անթառանյան – դրամատուրգ
Էդուարդ Աբրահամյան - կինոռեժիսոր, կինոսցենարիստ
Մերի Ադամյան - կինոգետ, հեռուստառեժիսոր
Ներսիկ Իսպիրյան - երգիչ, երգահան
Գայա Արզումանյան – երգիչուհի
Ջավահիր Եղիկյան - «Ես կամ» հաղորդաշարի հեղինակ
Վիկ Դարչինյան –հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն
Իրինա Ծատուրյան – հոգեբան
Տիգրան Նալչաջյան – դերասան
Նարինե Մանուկյան – «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ
Արզիկ Մխիթարյան - հոգեբան, պրոֆեսոր
Լավրենտ Լալայան - Արցախի ժողովրդական նկարիչ, քանդակագործ, պրոֆեսոր
Հարություն Հակոբկոխյան – բռնցքամարտի աշխարհի չեմպիոն
Սոնյա Դիլանյան - դիզայներ, ոճաբան
Սյուզաննա Մկրտչյան - «Փրայմ Հոլդինգ» ընկերության տնօրեն
Գայանե Մարգարյան - «Չայկոֆֆ» ընկերության հիմնադիր-տնօրեն
Լիլիթ Ծատուրյան - քվանտային հոգեբան
Դիաննա Գրիգորյան – հաղորդավար
Ինա Կարապետյան - դերասանուհի, երգչուհի
Մանանա Գևորգյան –դերասանուհի
Մարինե Գաբրիելյան – դերասանուհի
Արծրուն Հարությունյան – դերասան
Ռուբեն Հովհաննիսյան – մասսայական միջոցառումների ռեժիսոր
Անուշիկ Առաքելյան – դերասանուհի
Ռանուշ Ավոյան–բլոգեր
Բելլա Բաբախանյան–բլոգեր
Նարե Գևորգյան–երգչուհի
Սարգիս Ավետիսյան–երգիչ
Արսեն Սաֆարյան–երգիչ
Սարգիս Եղիազարյան–երգիչ
Արման Հովհաննիսյան – երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
Իննա Մխիթարյան – ռեժիսոր
Աշոտ Աղաբաբյան – գրող, հրապարակախոս
Կարո Շահբազյան–մշակույթի գործիչ
Մուրադ Մշեցի– երգիչ, երգահան
Սամվել Գալստյան – երգիչ, երգահան, պրոֆեսոր
Հովիկ Վարդումյան – գրող, ՀԳՄ նախագահության անդամ
Արտյոմ Խուգոյան – եռամարտի աշխարհի բացարձակ և բազմակի չեմպիոն
Դիվանագետների համահայկական խորհուրդ
Համահայկական հասարակական դաշինք
«Հայաստան-Արցախ» ՀԵՄ
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն
«Այլընտրանքային նախագծեր» խումբ
Եվրոպայի հայկական միությունների ֆորում
Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա
Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև առյուծներ և վագրեր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի։
Լրահոս
0