https://arm.sputniknews.ru/20260707/qaghaqakan-vrezhkhndrutjun-e-ishkhan-saghateljany-gagik-tsarukjani-dem-gvortsyntaci-masin-104318464.html
Քաղաքական վրեժխնդրություն է. Իշխան Սաղաթելյանը` Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացի մասին
Քաղաքական վրեժխնդրություն է. Իշխան Սաղաթելյանը` Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացի մասին
Sputnik Արմենիա
Իշխան Սաղաթելյանը նշում է, որ ՀՀ իշխանությունը փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու համար։ 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T14:33+0400
2026-07-07T14:33+0400
2026-07-07T14:34+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
իշխան սաղաթելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104314895_0:0:1600:901_1920x0_80_0_0_bd1774711e2f3abf28ea5274dfb4e901.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ իշխանությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդման միջոցով փորձում են սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը։ Այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։Նա ընդգծեց` ՀՀ ղեկավարությունը չունի սրբություն, չունի կարմիր գիծ և իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի։Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104314895_200:0:1401:901_1920x0_80_0_0_034e31adc0df7cd7dcbcc63340f6f5cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ ծառուկյան, իշխան սաղաթելյան
հայաստան, գագիկ ծառուկյան, իշխան սաղաթելյան
Քաղաքական վրեժխնդրություն է. Իշխան Սաղաթելյանը` Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացի մասին
14:33 07.07.2026 (Թարմացված է: 14:34 07.07.2026) Իշխան Սաղաթելյանը նշում է, որ ՀՀ իշխանությունը փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ իշխանությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդման միջոցով փորձում են սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը։ Այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։
«Քաղաքական վրեժխնդրություն է։ ՀՀ իշխանությունները գողացան մարդկանց մանդատները` 60 000 ձայն։ Այս ճանապարհով էլ ուզում են սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանն այսկերպ ձգտում է երկրում մեկ անձի դիկտատուրա սահմանել։ Լավ է գիտակցում, որ ինքը զուրկ է լեգիտիմությունից։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի և գործիչների հետապնդումով փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու և դրսի գործընկերներին տված խոստումներն իրականացնելու համար»,– նշեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց` ՀՀ ղեկավարությունը չունի սրբություն, չունի կարմիր գիծ և իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի։
Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան
ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին
ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում
Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի: