00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գագիկ Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված կենդանիները կարանտինային գոտում են

Բաժանորդագրվել
Առայժմ հայտնի չէ` կենդանիներին երբ կտեղափոխեն ցուցադրման վանդակներ:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից երեկ տեղափոխված առյուծներն ու վագրն այժմ Երևանի կենդանաբանական այգու կարանտինային հատվածում են։ Այս մասին հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Ավելի վաղ Երևանի կենդանաբանական այգին հայտնել էր, որ առյուծներից մեկը սատկել է։
Մեր տեղեկություններով` առյուծներին ու վագրին կենդանաբանական այգի են տարել գիշերը և անմիջապես տեղավորել են կարանտինային գոտում։
Այգու այցելուները Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին, որ եկել են հատուկ կենդանիներին տեսնելու ակնկալիքով։ Սակայն նոր տեղափոխած կենդանիներին առայժմ հնարավոր չէ տեսնել։ Բաց վանդակներում գտնվում են այգու մշտական կենդանիները՝ վագրը, սպիտակ առյուծը և էգ առյուծը:
Առայժմ հայտնի չէ, թե նոր բերված առյուծներին ու վագրին երբ կտեղափոխեն ցուցադրման վանդակներ:
Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:
Լրահոս
0