00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արդեն բողոքարկել ենք. Տոնոյանը` «Մուլտի գրուպի» ձեռնարկությունների կապարակնքման մասին

Բաժանորդագրվել
Իվետա Տոնոյանը նշում է, որ Ծառուկյանի տանը պահվող բոլոր կենդանիներին հետևել են համապատասխան մասնագետներ, իսկ պահման բոլոր պայմանները համապատասխանել են նորմերին։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. «Մուլտի գրուպ» կոնցեռնին կից գործող ձեռնարկություններում կատարված խուզարկությունների ու կապարակնքումների վերաբերյալ բողոքարկումներ են ներկայացվել։ Այս մասին դատարանի դիմաց ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԲՀԿ պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։
Հուլիսի 6–ի առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ՔԿ–ի` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:
«Բազմաթիվ դրվագներով մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումները բողոքարկման մասով։ Երևանում և ոչ միայն, գործող արտադրական ձեռնարկություններն առանց որևէ նախապատրաստական աշխատանքների կապարակնքվել են։ Դրանք կարող են ֆիզիկական անվտանգության լրջագույն խնդիրներ առաջացնել հարակից շենք–շինությունների հետ կապված։ Կապարակնքել են, օրինակ, Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատը, որտեղ ահռելի մեծ քանակությամբ սպիրտ կա, խողովակները չեն դատարկվել, ուղղակի դեղին ժապավեն են կպցրել դռանն ու հպարտ կեցվածքով հեռացել։ Դա խոսում է բացարձակ ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին»,– ասաց Տոնոյանը։
Ինչ վերաբերում է Ծառուկյանի տանը գտնվող վայրի կենդանիներին, ապա խոսնակը նշեց, որ ՀՀ–ում լավագույն պայմաններն են ստեղծված եղել այդ կենդանիների համար։ Պնդեց` բոլոր մասնագետները հետևել են այդ կենդանիներին, ու պահման բոլոր պայմանները համապատասխանում են նորմերին։
Անդրադառնալով նաև Ծառուկյանի տանը որսի ընթացքում սպանված կենդանիների խրտվիլակներին Տոնոյանն ասաց, որ յուրաքանչյուր անձ իր հետաքրքրություններն ունի, ու որևէ մեկին օրենքով չի արգելվում որս անել, եթե դրա թույլտվությունն ունի։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը հուլիսի 6–ին ավելի քան 12 ժամ տևած խուզարկություններից հետո նա և ևս մեկ անձ ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Գագիկ Ծառուկյանն ու ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։
Լրահոս
0