https://arm.sputniknews.ru/20260707/apalegitimacman-prvoces-e-yntanum-erkrum-abvovjany-tsarukjani-gvortsi-masin-104299197.html
Ապալեգիտիմացման պրոցես է ընթանում երկրում. Աբովյանը՝ Ծառուկյանի գործի մասին
Ապալեգիտիմացման պրոցես է ընթանում երկրում. Աբովյանը՝ Ծառուկյանի գործի մասին
Sputnik Արմենիա
Ըստ Արման Աբովյանի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրավական դաշտում տեղի ունեցող իրադարձություններն իջեցվել են շատ ցածր մակարդակի: 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T10:14+0400
2026-07-07T10:14+0400
2026-07-07T11:52+0400
գագիկ ծառուկյան
արման աբովյան
ձերբակալություն
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
հհ քննչական կոմիտե
առյուծ
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104299452_0:0:1920:1080_1920x0_80_0_0_df0b5eac91e38cdfa6a4f9979aefc5b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվողն ու նրա ձերբակալությունն աննորմալություն է: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ մեկնարկել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը, այս մասին ասաց ԲՀԿ-ական պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը:Հուլիսի 6–ի առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ՔԿ–ի` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:Անդրադառնալով ՔԿ-ում «Վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու» դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին, որի հիման վրա Ծառուկյանի տնից կենդանիներին քնեցված վիճակում տարել են Երևանի կենդանաբանական այգի, ԲՀԿ-ականը դա որակեց ապուշություն և ընդգծեց՝ իբր իրավական դաշտում գտնվող ամբողջ գործընթացն իջեցվել է շատ ցածր մակարդակի:Աբովյանը շեշտեց՝ ըստ էության`ապալեգիտիմացման պրոցես է ընթանում երկրում:Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը հուլիսի 6–ին ավելի քան 12 ժամ տևած խուզարկություններից հետո նա և ևս մեկ անձ ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։Գագիկ Ծառուկյանն ու ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104299452_219:0:1659:1080_1920x0_80_0_0_ace65e6c2e64d266016da9e14d8f8424.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, видео, արման աբովյան, ձերբակալություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հհ քննչական կոմիտե, առյուծ, կալանք
գագիկ ծառուկյան, видео, արման աբովյան, ձերբակալություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հհ քննչական կոմիտե, առյուծ, կալանք
Ապալեգիտիմացման պրոցես է ընթանում երկրում. Աբովյանը՝ Ծառուկյանի գործի մասին
10:14 07.07.2026 (Թարմացված է: 11:52 07.07.2026) Ըստ Արման Աբովյանի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրավական դաշտում տեղի ունեցող իրադարձություններն իջեցվել են շատ ցածր մակարդակի:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվողն ու նրա ձերբակալությունն աննորմալություն է: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ մեկնարկել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը, այս մասին ասաց ԲՀԿ-ական պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը:
Հուլիսի 6–ի առավոտյան
տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ՔԿ–ի` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում
Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:
«Ամեն ինչ լավ է լինելու: Չեմ կասկածում, որ ադրբեջանամետ, թրքահաճո, հակահայկական այս մղձավանջը կավարտվի: Հուսամ, որ դատարանը կպաշտպանի օրենքի գերակայությունը»,- նշեց Աբովյանը:
Անդրադառնալով ՔԿ-ում «Վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու» դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին, որի հիման վրա Ծառուկյանի տնից կենդանիներին քնեցված վիճակում տարել են Երևանի կենդանաբանական այգի, ԲՀԿ-ականը դա որակեց ապուշություն և ընդգծեց՝ իբր իրավական դաշտում գտնվող ամբողջ գործընթացն իջեցվել է շատ ցածր մակարդակի:
Աբովյանը շեշտեց՝ ըստ էության`ապալեգիտիմացման պրոցես է ընթանում երկրում:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը հուլիսի 6–ին ավելի քան 12 ժամ տևած խուզարկություններից հետո նա և ևս մեկ անձ
ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Գագիկ Ծառուկյանն ու ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։