00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ակնայտ ապօրինի է. Ծառուկյանի դուստրը` հոր նկատմամբ հետապնդման մասին

Բաժանորդագրվել
Գործարարի դուստրը շեշտեց` կենդանիներ պահելը կամ որս իրականացնելն իր հոր հոբբին է, ու դա միշտ հայտնի է եղել։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստր Ռոզա Ծառուկյանը վստահ է` հոր հետ կատարվողն ակնհայտ ապօրինություն է։
Այս մասին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ ընթանում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը, ասաց նրա դուստրը` Ռոզա Ծառուկյանը։
«Այս դեպքերը, որ տեղի են ունենում, ակնհայտ ապօրինի են և ցանկացած օրենքից դուրս գործողություններ են։ Քաղաքացիներն էլ պետք է հասկանան` բոլորի դուռն էլ այս իրավիճակը կարող է թակել։ Հայրս ամբողջ կյանքում բարեգործություն է արել, ու դա արել է նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ այսքան մեծ ունեցվածքի տեր չի եղել։ Նմանատիպ պահվածքն աններելի է, ու բարերարի տուն մտնել, 13 ժամ խուզարկություն իրականացնել, ձեռքերը շղթայված տնից տանելն անընդունելի է»,– ասաց Ծառուկյանը։
Նա անդրադարձավ նաև առանձնատանը պահվող կենդանիների, ինչպես նաև խրտվիլակների վերաբերյալ ներկայացված մեղադրանքներին։ Գործարարի դուստրը շեշտեց` դա նրա հոբբին է, ու էլ մշտապես հայտնի է եղել այդ փաստը, որ Ծառուկյանի տանը կենդանիներ են պահվում։ Ռոզա Ծառուկյանը շեշտեց` կենդանիներին քնեցնել ու կենդանաբանական այգի տեղափոխելը, որտեղ նույնիսկ եղածներին նորմալ չեն պահում, ճիշտ չէ։
Ռոզա Ծառուկյանը հիշեցրեց, որ իր հորը տարիներ առաջ նույնպես կալանավորել էին (2020 թ.-խմբ.) նմանատիպ գործընթացների միջով էլի էին անցել, բայց կրկին ոչինչ չէր հայտնաբերվել։
«Ամուսինս էլ է (Կարապետ Գուլոյանը –խմբ.) այս պահին կալանքի տակ։ Կանցնի, վստահ եմ` ամեն ինչ կանցնի ու մենք կկարողանանք դիմակայել և փորձությունը հաղթահարել։ Այս իրավիճակում անդառնալի բաներ կարող են լինել մեր կրոնի, երկրի, պետականության, մշակույթի հետ, ժողովուրդը պետք է հասկանա դա։ Մենք հիմա քաղում ենք տոտալ անգրագիտության պտուղները, որոնց սերմերը տարիներ առաջ են տնկվել։ Հիմիկվա սերմերն էլ մեր սերունդներն են մի քանի տարի հետո քաղելու, ցավոք»,– ասաց Ռոզա Ծառուկյանը, բայց վստահեցրեց` Աստծո կամոք ամեն ինչ արդար կլինի։
Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:
Լրահոս
0