00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրավական թնջուկ. ԿԸՀ–ն Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դիմում չի ստացել

© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2026
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Այսօր Գագիկ Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։
Հատկանշական է, որ քրեական հետապնդում սկսելու համար դատախազությունը պետք է դիմեր Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ թույլտվություն ստանալու նպատակով, քանի որ քաղաքական գործիչն ու գործարարը շարունակում է մնալ պատգամավորի թեկնածու։ Սա «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջ է։ Սակայն ԿԸՀ–ից Spitnik Արմենիային հայտնեցին, որ իրենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու մասին դիմում չեն ստացել։
Փորձեցինք դատախազությունից պարզել, թե ինչու են առանց ԿԸՀ դիմելու գործ հարուցել։ Գլխավոր դատախազությունը պատասխանելու համար գրավոր հարցում պահանջեց։
Հիշեցնենք` հունիսի 7–ի լույս 8–ի գիշերը, երբ դեռ չկային ընտրության նախնական արդյունքները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, ապա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ ՔՊ առաջնորդը նաև հայտարարեց, որ նրանց ղեկավարած ուժերը ընտրակաշառք են տվել, և իրավապահ համակարգին հանձնարարականն է տվել բացահայտել բոլոր դեպքերը։
Լրահոս
0