00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը հայց են ներկայացրել եկեղեցու դեմ

© SputnikՍտեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը
Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը  - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2026
Բաժանորդագրվել
Նրանք պահանջում են, որ դատարանը չեղարկի Ամենայն հայոց կաթողիկոսի որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե) հայց են ներկայացրել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Այս մասին տեղականում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործերը վարույթ են ընդունվել։
Երկուսն էլ պահանաջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումները և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։
Ստեփան Ասատրյանի գործը մակագրվել է դատավոր Սիմա Լևոնի Աբովյանին, Արամայիս Թախմազյանինը` դատավոր Հովհաննես Պարգևի Մելքոնյանին։
Հիշեցնենք` 2025–ի հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով «պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցության մասին նախապես հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը:
Դեռ հոկտեմբերի 23-ին Մայր աթոռը Ասատրյանից պահանջվել էր ազատել Հովհաննավանքը և եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ տեր Շնորհք աբեղա Պալոյանին, իսկ Մայր աթոռի կողմից ծառայողական նպատակներով տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։
2026–ի հունվարին հայտնի դարձավ, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատի է տվել Ստեփան Ասատրյանին։ Եկեղեցին 2 հայց է ներկայացրել Ասատրյանի դեմ։
Ինչ վերաբերում է Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Թադե քահանա Թախմազյանին, նա կարգալույծ է հռչակվել 2025–ի դեկտեմբերի 3–ին և ստացել իր ավազանի անունը` Արամայիս Թախմազյան։
Տեր Թադեն նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում մասնակցել էր կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Արամ քահանա Ասատրյան. խմբ․) մատուցած «պատարագին»։ Բացի այդ, նա ֆեյսբուքյան իր էջում մի շարք գրառումներ էր արել՝ աջակցություն հայտնելով կարգալույծ արված քահանայի հայտարարություններին և գրառումներին։
Լրահոս
0