https://arm.sputniknews.ru/20260123/haj-araqelakan-ekeghecin-dati-e-tvel-kargalujts-arvats-stepan-asatrjanin-98036476.html
Հայ առաքելական եկեղեցին դատի է տվել կարգալույծ արված Ստեփան Ասատրյանին
Հայ առաքելական եկեղեցին դատի է տվել կարգալույծ արված Ստեփան Ասատրյանին
Sputnik Արմենիա
Ստեփան Ասատրյանի դեմ 2 հայց է ներկայացվել։ 23.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-23T11:27+0400
2026-01-23T11:27+0400
2026-01-23T11:41+0400
հովհաննավանք
ստեփան ասատրյան
քահանա
դատ
դատարան
հայց
հայ առաքելական եկեղեցի
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94647430_0:0:1600:901_1920x0_80_0_0_6910070e27592ab31834d62d704fb5e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատի է տվել Հովհաննավանքի կարգալույծ եղած քահանային՝ Ստեփան Ասատրյանին (նախկինում` տեր Արամ)։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։Եկեղեցին 2 հայց է ներկայացրել Ասատրյանի դեմ։ՀԱՍԵ-ն դատարանից պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին, այդ թվում՝ եկեղեցու բանալիները։Ըստ հայցի՝ պահանջվում է նաև արգելել Ստեփան Արտակի Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։Երկրորդ հայցով էլ եկեղեցին դատարանից պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայ առաքելական ելկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող ք․Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 54/3 շենք, 18 բնակարանը, այդ թվում՝ բնակարանի բանալիները՝ վտարելով այնտեղից Ստեփան Ասատրյանին ու իր հետ բնակվող անձանց։Եկեղեցին դատարանից պահանջում է նաև Ասատրյանից հօգուտ Հայ առաքելական եկեղեցու բռնագանձել այս 2 հայցի դատական ծախսերը, այդ թվում նախապես վճարված պետական տուրքի գումարը։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետԳարեգին Արսենյանը։Հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով «պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցության մասին նախապես հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը:Դեռ հոկտեմբերի 23-ին Մայր աթոռը Ասատրյանից պահանջվել էր ազատել Հովհաննավանքը և եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ տեր Շնորհք աբեղա Պալոյանին, իսկ Մայր աթոռի կողմից ծառայողական նպատակներով տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։
հովհաննավանք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94647430_288:0:1489:901_1920x0_80_0_0_e15909778e125496ab94dca20a04b629.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովհաննավանք, ստեփան ասատրյան, քահանա, դատ, դատարան, հայց, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի
հովհաննավանք, ստեփան ասատրյան, քահանա, դատ, դատարան, հայց, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի
Հայ առաքելական եկեղեցին դատի է տվել կարգալույծ արված Ստեփան Ասատրյանին
11:27 23.01.2026 (Թարմացված է: 11:41 23.01.2026) Ստեփան Ասատրյանի դեմ 2 հայց է ներկայացվել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատի է տվել Հովհաննավանքի կարգալույծ եղած քահանային՝ Ստեփան Ասատրյանին (նախկինում` տեր Արամ)։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Եկեղեցին 2 հայց է ներկայացրել Ասատրյանի դեմ։
ՀԱՍԵ-ն դատարանից պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին, այդ թվում՝ եկեղեցու բանալիները։
Ըստ հայցի՝ պահանջվում է նաև արգելել Ստեփան Արտակի Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։
Երկրորդ հայցով էլ եկեղեցին դատարանից պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայ առաքելական ելկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող ք․Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 54/3 շենք, 18 բնակարանը, այդ թվում՝ բնակարանի բանալիները՝ վտարելով այնտեղից Ստեփան Ասատրյանին ու իր հետ բնակվող անձանց։
Եկեղեցին դատարանից պահանջում է նաև Ասատրյանից հօգուտ Հայ առաքելական եկեղեցու բռնագանձել այս 2 հայցի դատական ծախսերը, այդ թվում նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Ամենայն հայոց
կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ
Գարեգին Արսենյանը։
Հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ
կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով
«պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին
իր մասնակցության մասին նախապես հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը:
Դեռ հոկտեմբերի 23-ին Մայր աթոռը Ասատրյանից
պահանջվել էր ազատել Հովհաննավանքը և եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ տեր Շնորհք աբեղա Պալոյանին, իսկ Մայր աթոռի կողմից ծառայողական նպատակներով տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։