https://arm.sputniknews.ru/20251016/aragatsvotni-temi-arajnvordy-kalanavvorvec-94674983.html
Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց
Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց
Sputnik Արմենիա
Կալանքի միջնորդությունը քննած դատավոր Կարեն Ֆարխոյանը նաև «Սրբազան պայքարի» գործով նախագահող դատավորն է։ 16.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-16T09:34+0400
2025-10-16T09:34+0400
2025-10-16T10:33+0400
հայաստան
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
դատարան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94662850_0:140:854:620_1920x0_80_0_0_143bbe8299f68ea6d120f9ddd4f9f62c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի պաշտպանները կարծում են, որ որոշումն անհիմն է և պատրաստվում են բողոքարկել այն։ Նշենք, որ կալանքի միջնորդությունը քննած դատավոր Կարեն Ֆարխոյանը «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 համակիրների գործով նախագահող դատավորն է։Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94662850_0:60:854:700_1920x0_80_0_0_219ed58c8d37f16578cc98f72227a5a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, դատարան, կալանք
հայաստան, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, դատարան, կալանք
Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց
09:34 16.10.2025 (Թարմացված է: 10:33 16.10.2025) Կալանքի միջնորդությունը քննած դատավոր Կարեն Ֆարխոյանը նաև «Սրբազան պայքարի» գործով նախագահող դատավորն է։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատարանի որոշմամբ սահմանափակվել են նաև նրա հետ տեսակցությունները։ Բացառություն է մայրը։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի պաշտպանները կարծում են, որ որոշումն անհիմն է և պատրաստվում են բողոքարկել այն։
Նշենք, որ կալանքի միջնորդությունը քննած դատավոր Կարեն Ֆարխոյանը «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 համակիրների գործով նախագահող դատավորն է։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները
խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ
3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա
Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։