https://arm.sputniknews.ru/20251213/miqajel-srbazany-kteghapvokhvi-izmirljan-bk-96849285.html
Միքայել սրբազանը կտեղափոխվի «Իզմիրլյան» ԲԿ
Միքայել սրբազանը կտեղափոխվի «Իզմիրլյան» ԲԿ
Sputnik Արմենիա
Շիրակի թեմի առաջնորդը 2 տարվա ազատազրկման դատապարտվեց հոկտեմբերի 3-ին։ 13.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-13T13:29+0400
2025-12-13T13:29+0400
2025-12-13T13:32+0400
հայաստան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
«իզմիրլյան» բկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94257964_0:83:1600:983_1920x0_80_0_0_05eb063435a2e174983990fbd733ad74.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Արա Զոհրաբյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Միքայել սրբազանը ցանկություն է հայտնել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» ԲԿ-ում, ինչի վերաբերյալ Արա Զոհրաբյանը գրություն էր ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությանը։ Դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ–ն առաջարկել է կազմակերպել Միքայել սրբազան Աջապահյանին ցուցված վիրահատությունը։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։Շիրակի թեմի առաջնորդը 2 տարվա ազատազրկման դատապարտվեց հոկտեմբերի 3-ին։ Նրան մեղադրանք էր ներկայացվել ՔՕ 442-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94257964_90:0:1511:1066_1920x0_80_0_0_1804d21f6740e540d32a20b98467d654.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, «իզմիրլյան» բկ
հայաստան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, «իզմիրլյան» բկ
Միքայել սրբազանը կտեղափոխվի «Իզմիրլյան» ԲԿ
13:29 13.12.2025 (Թարմացված է: 13:32 13.12.2025) Շիրակի թեմի առաջնորդը 2 տարվա ազատազրկման դատապարտվեց հոկտեմբերի 3-ին։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Արա Զոհրաբյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Միքայել սրբազանը ցանկություն է հայտնել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» ԲԿ-ում, ինչի վերաբերյալ Արա Զոհրաբյանը
գրություն էր ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությանը։ Դեկտեմբերի 11-ին
հայտնի դարձավ, որ «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ–ն առաջարկել է կազմակերպել Միքայել սրբազան Աջապահյանին ցուցված վիրահատությունը։
««Սրբազանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն» կտեղափոխվի երկուշաբթի` դեկտեմբերի 15-ին»,– Sputnik Արմենիային ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Շիրակի թեմի առաջնորդը
2 տարվա ազատազրկման դատապարտվեց հոկտեմբերի 3-ին։ Նրան մեղադրանք էր ներկայացվել ՔՕ 442-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր)։