00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդեն 2 ամիս է՝ Միքայել սրբազանի վիրահատության հարցը չի լուծվում. մանրամասներ

© SputnikՄիքայել Աջապահյան
Միքայել Աջապահյան - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2025
Բաժանորդագրվել
Պաշտպանական թիմը մտահոգված է կառույցի դրսևորած դանդաղկոտությամբ և պատրաստվում է միջոցներ ձեռնարկել սրբազանի առողջության իրավունքի պաշտպանության համար։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik․ Արդեն 2 ամիս է՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պլանային վիրահատության հարցը չի կարգավորվում։ Այս մասին բարձրաձայնում է Աջապահյանի պաշտպանական թիմը։ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Միքայել սրբազանը ցանկություն է հայտել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» ԲԿ-ում, ինչի վերաբերյալ դեռևս հոկտեմբերի 10-ին նրա պաշտպան Արա Զոհրաբյանը գրություն է ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությանը։
Այնուհետև Միքայել սրբազանի պաշտպանի կողմից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին հասցեագրվել են 3 դիմումներ՝ հոկտեմբերի 29-ին, նոյեմբերի 6-ին և նոյեմբերի 11-ին։
«Ներկայացվել են համապատասխան բժշկական փաստաթղթեր, Միքայել սրբազանի գրավոր համաձայնությունը, և ՊՈԱԿ-ից ակնկալվել է միջոցներ ձեռնարկել Միքայել սրբազանի վիրահատությունը, ինչպես նաև մեկ այլ հիվանդության բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի միջոցով կազմակերպելու կապակցությամբ»,- հայտնում են պաշտպանական թիմից։
Պաշտպանների տեղեկություններով՝ Միքայել սրբազանին ՊՈԱԿ-ից առաջարկել են, բացի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ից այլ հիվանդանոց ընտրել, սակայն սրբազանը պատճառաբանել է, որ իր հիվանդությունների բուժումն անցել է այդ բժշկական կենտրոնում, ունի բժիշկ, վստահում է այդ հիվանդանոցին ու բժշկին:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանի կողմից պատասխան գրությունն ուղարկվել է նոյեմբերի 28-ին։
Դրանում նշվում է, որ Միքայել սրբազանին խորհուրդ է տրվել պլանային վիրահատություն, բացատրվել է վիրահատական միջամտության կազմակերպման կարգը, առաջարկվել է վիրահատությունը կազմակերպել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, սակայն Միքայել սրբազանը հրաժարվել է:
«Ինչպես տեսնում ենք, նշված գրությամբ չի հայտնվել դիրքորոշում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Միքայել սրբազանի հաշվին վիրահատվելու և բուժում անցնելու խնդրանքի վերաբերյալ»,- նշում են պաշտպանները։
Նրանք մտահոգություն են հայտնում ՊՈԱԿ-ի կեցվածքի և սրբազանի առողջության հետ կապված հարցով դրսևորվող դանդաղկոտություն վերաբերյալ։ Պաշտպանական թիմը շեշտում է, որ պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միքայել սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար:
Հիշեցնենք` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր հայտարարեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի, բայց այդ առնչությամբ սրբազանի փաստաբանի դիմումը չեն ընդունում, բյուրոկրատական քաշքշուկ են ստեղծում։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքեց պատգամավորի հայտարարությանը` նշելով, որ Միքայել սրբազանի առողջության հետ կապված ծայրահեղ որևէ խնդիր այս պահին արձանագրված չէ։ Բացի այդ նախարարը պնդեց, որ փաստաբանի կողմից դիմում չի ներկայացվել։
Լրահոս
0