00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միքայել սրբազանի պաշտպանները կրկին դիմում են ներկայացրել ՔԿՀ. նա կվիրահատվի

© Sputnik / Aram NersesyanՄիքայել սրբազան Աջապահյան
Միքայել սրբազան Աջապահյան - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2025
Բաժանորդագրվել
Շիրակի թեմից նշում են, որ «Քրեակատարողական բժշկական կենտրոնն» արձագանքել է Միքայել սրբազանի պաշտպանների դիմումին, որը հերթական անգամ նրանք ներկայացրել էին ՔԿՀ։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ–ն այսօր առաջարկել է կազմակերպել Միքայել սրբազան Աջապահյանին ցուցված վիրահատությունը։ Այդ մասին տեղեկացնում է Շիրակի թեմը։
Թեմից նշում են, որ «Քրեակատարողական բժշկական կենտրոնն» արձագանքել է Միքայել սրբազանի պաշտպանների դիմումին, որը հերթական անգամ նրանք ներկայացրել էին ՔԿՀ։
Փաստաբան Արա Զոհրաբյանը ներկայացրել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Կամո Մանուկյանից ստացված տեղեկանքը։
«Ձեր դիմումը և փաստաթղթերը վերահասցեագրվել են «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Երևան-Կենտրոն» ստորաբաժանում, առաջարկվել է սահմանված կարգծով կազմակերպել Գ․ Աջապահյանին (Միքայել սրբազան– խմբ․) ցուցված վիրահատական միջամտությունը»,- ասված է տեղեկանքում։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ԲԿ-ի հաշվին Միքայել սրբազանի վիրահատվելու հարցը փաստաբանները բարձրացրել էին դեռևս հոկտեմբերի 7–ին` ՀՀ քրեակատարողական ծառայությանն ուղղված դիմումով, որը վերահասցեագրվել էր «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Օրեր անց` հոկտեմբերի 29–ին, սրբազանի պաշտպանը գրավոր դիմում էր ներկայացրել նաև ՔԿՀ ԲԿ, որին ի պատասխան միայն մեկ ամիս անց կենտրոնի տնօրենը հայտնել էր, որ սրբազանը հրաժարվել է անվճար վիրահատությունից:
Շիրակի թեմն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի այն հայտարարությանը, թե իբրև դիմումները սահմանված կարգով չէին ներկայացվել և որ դիմումը պետք է ոչ թե փաստաբանները ներկայացնեին, այլ Միքայել սրբազանը։
«Հոկտեմբերի 7–ից սկսած 2 ամսվա ընթացքում որևէ պաշտոնատար անձ գրավոր կարգով չի պարզաբանել, որ պետք է ձևական որոշ պահանջներ ապահովել, քանի որ միայն այդ դեպքում իրենք հաշվի կառնեն կալանավորված անձի առողջության իրավունքը»,– նշել են թեմից:
Ըստ այդ ձևական պահանջի` կալանավորված անձը պետք է գրավոր դիմում ներկայացնի ՔԿՀ–ում տեղակայված բժշկական ստորաբաժանման ղեկավարին և նշի նաև քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի անունը, ազգանունը, բժշկական հաստատությունը, որտեղ աշխատում է բժիշկը, վերջինիս կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):
«Ակնհայտ է, որ կալանավորված անձը դժվարություն է ունենալու այս տեղեկությունները գտնելու և ներկայացնելու հարցում»,– ընդգծված է թեմի հայտարարության մեջ:
Ըստ այդմ, Միքայել սրբազանի պաշտպանական թիմը կրկին դիմում է ներկայացրել «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին` ներկայացնելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Բացի այդ, նա նշել էր, որ այդ առնչությամբ սրբազանի փաստաբանի դիմումը չեն ընդունում` բյուրոկրատական քաշքշուկ են ստեղծում։
Լրահոս
0