00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սրբազանի հետ կապված արտահայտության համար Փաշինյանը պարզաբանում է ներկայացրել. «Ժողովուրդ»

© Photo : ScreenshotՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2025
Բաժանորդագրվել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում վարույթներ կան նաև Փաշինյանի արած այլ արտահայտությունների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է ներկայացրել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին «Սրբազան, գնա, շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես» արտահայտության համար, որը նա արել էր մայիսի 30-ին «Ֆեյսբուք» սոցցանցում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա հանձնաժողովին պարզաբանումներ է ուղարկել նաև ԱԺ-ում հնչեցրած հետևյալ ձևակերպումների վերաբերյալ. «Վե՛ր ընկի տեղդ, ներվերս չուտե՛ս», «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները», «համբալ»:
Ինչպես հայտնել ենք, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարիամ Գալստյանը լրագրողներին ասել էր, որ հանձնաժղովը վարույթ է նախաձեռնել նաև Նիկոլ Փաշինյանի՝ սրբազանի քեռակնոջ մասին գրառման վերաբերյալ։
Համաձայն օրենսդրության՝ առավելագույնը երեք ամսում հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա, բայց մինչ եզրակացությանը հանգելը նրանք պետք է դիմեն միջադեպի մասնակիցներին՝ գրավոր պարզաբանումներ ստանալու:
«Իսկ ինչ պատասխանատվություն է սպասում Նիկոլ Փաշինյանին՝ դժվար չէ կանխատեսել. նրան կա՛մ պետք է հորդորեն ներողություն խնդրել, քանի որ չունի վերադաս, որից կարող են պահանջել պատիժ, կա՛մ Փաշինյանն ինքը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի իր պահվածքի համար՝ ընդհուպ ներկայացնելով հրաժարական: Թերևս կլինի առաջինը»,–գրում է թերթը:
Հիշեցնենք՝ մայիսի 29-ին, ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես «նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։
Հունիսի 2-ին Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն էր արել՝ գրելով, թե եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Դրան ի պատասխան՝ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կոչ արեց իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը։
Սրան արդեն հետևեցին խուզարկություներն ու հետապնդումները, որոնց արդյունքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այժմ կալանավայրում են։
Լրահոս
0